Հերիքմամ

իգական անձնանուն

Հերիքմամ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն հերիք և մամ բառերից։ Նշանակում է «նա, որ հերիքում կամ օգնում է մամին կամ մորը»։ Հիշատակվել է մեկ անգամ[1]։

Հերիքմամ
Հերիքմամ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակություննա, որ հերիքում կամ օգնում է մամին կամ մորը
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Հերիքմամ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Հերիքմամ, աշխատավոր կին, ով հաց էր թխում և ջուր բերում Աշոտաց երկրի Անկյունյաց վանքում, երբ Զաքարիա գրիչը 1470 թվականին ընդօրինակում էր Ավետարանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 86 — 742 էջ։
  2. Ձեռագիր Վենետիկ Ա․ 588