Հետերոստիլիա, տարասռնակություն, տարբեր երկարության սռնակների առկայությունը միևնույն տեսակի առանձին բույսերում։

երկարասռնակ վարսանդ
կարճ սռնակներով վարսանդ
Երկարասռնակ (A) և կարճսռնակով (B) ծաղիկների մասնահատում. Corolla (petals), Calyx (sepals)

Մի բույսի ծաղիկներում լինում են երկարասռնակ վարսանդներ, կարճացած առէջքաթելեր, մյուսում՝ կարճ սռնակներ, երկար առէջքաթելեր։ Երկարասռնակ ծաղիկների փոշիով փոշոտվում են երկար առէջքաթելեր ունեցող ծաղիկները։ Հետերոստիլիան հատուկ է հնդկացորենին, գնարբուկին, թթվառվույտին ևն, իսկ Zythrum salicaria-ի ծաղիկներն ունեն 3 չափի՝ կարճ, միջին և երկար սռնակներ։ Հետերոստիլիան դժվարացնում է ծաղիկների ինքնափոշոտումը և նպաստում խաչաձև փոշոտմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 373