Հեռուստատեսային վերահաղորդում

Հեռուստատեսային վերահաղորդում, հեռուստատեսային հաղորդումների ապահովման համար նախատեսված միջոցառումների համալիր։ Հիմնական բաղադրիչներն են հեռուստատեսային կայանները և դրանք միացնող կապի գծերը, ներառյալ հեռուստատեսային անցուղիները, ռադիոռելեային կապի գծերը և տիեզերական կապի համակարգը։ Տիեզերական կապն իրագործվում է «Մոլնիա» արբանյակի և «Օրբիտա» ընդունիչ կայանների (դրանցից մեկը գտնվում է Երևանի մոտակայքում) միջոցով։ Այդ միջոցառումների շնորհիվ մեր երկրի բնակելի տարածության 3/4-ը կարող է ընդունել հեռուստատեսային հաղորդումներ։ Տեղական հաղորդումներից բացի իրագործվում է միջքաղաքային գծերով ստացվող ծրագրերի վերահաղորդումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 366