Հեռազննում, օբյեկտի կամ երևույթի մասին տեղեկատվության ստացում առանց նրա հետ ֆիզիկական կոնտակտի։ Սովորաբար այս հասկացությունը օգտագործվում է տարածվող ազդանշանների (օր․՝ էլեկտրամագնիսական ռադիացիա) միջոցով Երկրի վրա օբյեկտների (մակերևույթին, մթնոլորտում և օվկիանոսում) հայտնաբերումը և դասակարգումը բնորոշելու համար։ Տարբերում են ակտիվ (երբ ազդանշանը արձակվում է արբանյակից կամ օդանավից)[1][2][3] և պասիվ (արեգակնային ճառագայթման պարագայում) սենսորներ[4]։

Բնութագիր խմբագրել

 
Ակտիվ և պասիվ հեռազննում

Պասիվ սենսորները հավաքում են օբյեկտների կողմից ճառագայթված կամ անդրադարձված բնական ռադիացիան։ Անդրադարձված արեգակնային ճառագայթումը պասիվ սենսորների կողմից չափվող ճառագայթման ամենատարածված տեսակն է։ Ակտիվ սենսորները, ի հակադրություն պասիվ սենսորների, ճառագայթում է էներգիան, որից հետո չափում է Երկրի վրա գտնվող օբյեկտի կողմից անդրադարձված ռադիացիան։ Հեռազննումը հնարավորություն է տալիս հավաքել տեղեկատվություն վտանգավոր կամ ոչ հասանելի վայրերում։

Տեղեկատվության մշակում խմբագրել

Հեռազննման տվյալների որակը կախված է տարածական, սպեկտրալ, ռադիոմետրիկ և ժամանակային լուծաչափերից։

  • Տարածական լուծաչափ

Պիքսելի չափը, որը գրանցվել է ռաստերում։ Սովորաբար պիքսելը համապատասխանում է քառակուսի տարածքին 1-ից մինչև 1000մ չափով։

  • Սպեկտրալ լուծաչափ

Տարբեր հաճախականություններում գրանցված տիրույթների ալիքի երկարությունն է։ Ներկայումս Լանդսատ 8-ի հավաքագրում է տեղեկատվությունը 11 տիրույթներում՝ տեղեկատվության հավաքագրումը սկսելով 2013 թվականի փետրվարի 11-ից[5]։

  • Ռադիոմետրիկ լուծաչափ

Ազդանշանի մակարդակների քանակն է, որը սենսորը կարող է տարբերակել։ Սովորաբար այն տատանվում է 8-14 բիթ սահմաններում։

  • Ժամանակային լուծաչափ

Արբանյակի կամ օդանավի թռիչքի հաճախականությունն է միևնույն վայրով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schowengerdt, Robert A. (2007). Remote sensing: models and methods for image processing (3rd ed.). Academic Press. p. 2. ISBN 978-0-12-369407-2.
  2. Schott, John Robert (2007). Remote sensing: the image chain approach (2nd ed.). Oxford University Press. p. 1. ISBN 978-0-19-517817-3.
  3. Guo, Huadong; Huang, Qingni; Li, Xinwu; Sun, Zhongchang; Zhang, Ying (2013). "Spatiotemporal analysis of urban environment based on the vegetation–impervious surface–soil model" (Full text article available). Journal of Applied Remote Sensing. 8: 084597. Bibcode:2014JARS....8.4597G. doi:10.1117/1.JRS.8.084597.
  4. Liu, Jian Guo & Mason, Philippa J. (2009). Essential Image Processing for GIS and Remote Sensing. Wiley-Blackwell. p. 4. ISBN 978-0-470-51032-2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  5. "Արխիվացված պատճենը". Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.