Հեղափոխական իրադրություն

Մարքսիստական եզրաբանությունում հեղափոխական իրադրություն է կոչվում հեղափոխության հավանականության մասին վկայող քաղաքական իրավիճակը։ Տվյալ հայեցակարգն առաջին անգամ ներկայացրել է Վլադիմիր Լենինն իր «Հեղափոխական պրոլետարիատի մայովկա» (ռուս.՝ Маёвка революционного пролетариата) աշխատության մեջ[1] Հոդվածում նկարագրված էին հեղափոխական իրադրության երկու նախապայմանպայմաններ, որոնք հետագայում համառոտ շարադրվեցին հետևյալ կերպ․ «ստորին խավերը չեն ուզում, իսկ վերիններ չեն կարող հին ձևով ապրել»։ Հետագա աշխատություններում Լենինը մտցրեց երրորդ պայմանը` «աշխատավոր զանգվածների բարձր քաղաքական ակտիվություն, նրանց պատրաստակամություն հեղափոխական գործողություններին»։

Լենին (1968թ․ պատկերազարդում)

1. երբ «վերնախավերը» չեն կարողանում հին ձևով կառավարել, առաջանում է տիրող դասակարգի քաղաքականության ճգնաժամ, որի հետևանքով պոռթկում են ճնշված դասակարգերի դժգոհությունն ու վրդովմունքը։ Հեղափոխության համար սովորաբար բավական չէ միայն «ստորին խավերի չուզելը», այլև պահանջվում է, որպեսզի, «վերին խավերն էլ չկարողանան» ապրել առաջվա պես։

2. Երբ ավելի է սաստկանում ճնշված դասակարգերի կարիքն ու թշվառությունը։

3. Նշանակալիորեն բարձրանում է մասսաների քաղաքական ակտիվությունը, մասսաներ, որոնք փոթորկահույզ ժամանակներում ճգնաժամի ողջ իրադրությամբ առաջ են քաշվում ինքնուրույն պատմականանների միջև։ Այս բոլորը վկայում են, որ երկիրը գտնվում է համազգային ճգնաժամի վիճակում, որ կոնֆլիկտ է առաջացել արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միջև։ Սակայն, օբյեկտիվ պայմանների հասունացումը կարող է վերածվել հեղափոխության, եթե դրան միանա սուբյեկտիվ գործոնը՝ հեղափոխական դասակարգի ունակությունն ու պատրաստակամությունը տիրապետող դասակարգերից իշխանությունը խլելու, պատմական վերափոխումներ կատարելու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В.И.Ленин ПСС т.23, p. 300 Արխիվացված 2020-11-04 Wayback Machine
    • ցիտում: "Большей частью для революции недостаточно того, чтобы низы не хотели жить, как прежде. Для нее требуется еще, чтобы верхи не могли хозяйничать и управлять, как прежде."
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 344