Հարություն (անձնանուն)

հայկական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն (այլ կիրառումներ)

Հարություն, հայկական ծագմամբ արական անձնանուն։ Ծագել է հայերեն հարություն բառից, ակնարկությամբ Քրիստոսի հարության։ Հունարեն Αναστάσιος անվան թարգմանությունն է։ Ժողովրդական ձևերն էն՝ Արութին, Արթին, Արութ, Հարութ, Հարո, Արթո, Արթաքի։ Հնում կար Հարե ձևը, բայց 20-րդ դարում դուրս է եկել կիրառությունից[1]։

Հարություն
Հարություն
Տեսականձնանուն
Սեռարական
Նշանակությունհարություն
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Այլ ուղղագրությունՅարութիւն
Անվան այլ ձևեր
Կապված անուններΑναστάσιος
Կապված հոդվածներ«Հարություն» սկսվող էջեր

Գործածություն խմբագրել

Առաջին անգամ հիշատակվել է 8-9-րդ դարերում, որպես իգական անձնանուն (այս դեպքում հունարեն Αναστάσιοα անվան թարգմանությունն է)։ Իբրև արական հիշատակվել է 1387 թվականին կամ քիչ ավելի ուշ, «Արութէն» ձևով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ձեռ․ Նոր-Բայազ․ 51 բ
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 519-520 — 742 էջ։