Հարություն Վարդանյան

հայ ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Տիգրանի Վարդանյան (դեկտեմբերի 5, 1970(1970-12-05)[2][3], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ։ Խաղացել է հայկական, շվեյցարական և գերմանական ֆուտբոլային ակումբներում։

Հարություն Վարդանյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հարություն Տիգրանի Վարդանյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1970 (53 տարեկան)
Ծննդավայր Գյումրի, Հայաստան
Հասակ 183 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988-1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոռի 18 (1)
1989-1997 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն/Հայաստան Շիրակ 225 (56)
1998 Շվեյցարիա Լոզաննա սպորտ 7 (0)
1999-2000 Գերմանիա Ֆորտունա (Քյոլն) 33 (1)
2000-2003 Շվեյցարիա Յանգ Բոյս 98 (4)[1]
2003-2004 Շվեյցարիա Սերվետտ 28 (0)
2004-2006 Շվեյցարիա Արաու 37 (0)
2006-2007 Շվեյցարիա Բիլ Բենն 15 (5)
1988-2007 Ընդհանուր 461 (67)
Ազգային հավաքական
1994-2004 Հայաստան Հայաստան 63 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Եղել է Հայաստանի հավաքականի ավագը։ Եղել է ունիվերսալ պաշտպան (խաղացել է պաշտպանության բոլոր դիրքերում)։ Կարողացել է մեկ փոխանցմամբ խաղացողին դուրս բերել հարվածային դիրք։ Չի կարողացել արագությամբ կանգնեցնել հակառակորդի հարձակվողին, սակայն փոխարենը իր փորձառության շնորհիվ կարողացել է ընտրել ճիշտ դիրք և հասնել հաջողություն։

Ակումբային կարիերա խմբագրել

Հարություն Վարդանյանը ծնվել է Գյումրիում, սակայն կարիերան սկսել է Վանաձոր քաղաքի «Լոռի» ակումբում։ 1989 թվականին Վարդանյանը վերադարձել է Գյումրի, որտեղ հանդես է եկել տեղի «Շիրակի» կազմում։ Այդ ակումբի կազմում նա ամենաշատն է մրցաշրջաններ անցկացրել, անցկացրել խաղեր։ «Շիրակի» կազմում Վարդանյանը եղել է պետության առաջնության հաղթող, նաև 1997 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը։ Այդ մրցաշրջանը նրա համար վերջինն է եղել ակումբի կազմում, որտեղ հանդես է եկել 9 տարեկանից։ Այդ տարի վարձավճարով հանդես է գալիս Լոզաննա սպորտ ակումբում, որից էլ տեղափոխվել է Քյոլն, և հանդես է եկել «Ֆորտունայի» կազմում։ Այդտեղ անցկացրել է 2 մրցաշրջան, իսկ հետո կրկին վերադարձել է Շվեյցարիա, և հանդես եկել «Յանգ Բոյսի» կազմում։

2003 թվականին տեղափոխվել է «Սերվետտ»։ «Կարմիրների» կազմում Վարդանյանը դարձել է Շվեյցարիայի 2003-2004 մրցաշրջանի բրոնզե մեդալակիր։ Դա Վարդանյանի միակ հաջողությունն է եղել, որտեղ հանդես է եկել 10 տարի։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է Արայ, որտեղ շարունակել է հանդես գալ տեղի «Արայ» ակումբի կազմում։ 2005 թվականի մրցաշրջանի սկզբում Վարդանյանը Սեուլի դեմ խաղում վնասվածք է ստանում, և խաղադաշտից դուրս է մնում կես տարի[4]։ 2006 թվականին տեղափոխվել է «Բիլ Բենն» ֆուտբոլային ակումբ, որտեղ էլ ավարտել է իր կարիերան։ Ամբողջությամբ նա անցկացրել է 524 հանդիպում և խփել է 68 գոլ։

Կարիերան հավաքականում խմբագրել

Առաջին խաղը հավաքականի կազմում անցկացրել է 1994 թվականի մայիսի 15-ին, ԱՄՆ-ի դեմ արտագնա խաղում (դա Հայաստանի հավաքականի երկրորդ խաղն էր իր պատմության մեջ)[5][6]։ Հավաքականի կազմում իր միակ գոլը Վարդանյանը խփել է 1997 թվականի սեպտեմբերի 6-ին Ալբանիայի դեմ տնային խաղում[7]։ Ստացած վնասվածքի պատճառով երկար ժամանակ չմասնակցելով խաղերին՝ Վարդանյանը 2005 թվականի օգոստոսի 29-ին Հոլանդիայի և Չեխիայի դեմ խաղերում կրկին հնարավորություն է ստանում հանդես գալ հավաքականի կազմում[8]։ Սակայն չի մասնակցել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ խաղերին։ Նա ընդգրկվում է 2006 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հաջոր՝ Անդորրայի հավաքականի դեմի խաղի մասնակիցների ցանկում, սակայն հայտարարում է, որ այլևս չի ցանկանում հանդես գալ հավաքականի կազմում[9]։ Վարդանյանը հավաքականի կազմում վերջին անգամ խաղացել է 2004 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ռումինիայի դեմ խաղում[10]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2007 թվականի ապրիլին Հարություն Վարդանյանը հայտնվել է Շվեյցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Բիլ Բեննի տնօրենը, որի կազմում նա այդ ժամանակ հանդես էր գալիս, Ժան Մարկ Հոֆշտերրտը մտահոգվեց այդ խնդրով[11]։ Արդյունքում պարզվեց, որ Վարդանյանը ձերբակալվել է 4 մարդու պատսպարեկու համար։ Երեքին չեն ունեցել իրավունք Շվեյցարիայի տարածքում շրջելու իրավունք։

Նվաճումներ խմբագրել

  •   «Շիրակ»
  • ակումբային:
    • Հայաստանի չեմպիոն։ 1992, 1994, 1995
    • Արծաթե մեդալակիր Հայաստանի առաջնությունում։ 1993, 1995/96, 1997
    • Եզրափակչի մասնակիցՀայաստանի գավաթ։ 1993, 1994
    • Հայաստանի Սուպերգավաթի հաղթող։ 1996
  • անձնական:
    • Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 1997
  •   «Սերվետտ»
    • Բրոնզե մեդալակիր Շվեյցարիայի առաջնությում։ 2003/04

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել