Հարություն Արամայիսի Յավրյան (սեպտեմբերի 13, 1947(1947-09-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և մարզական գործիչ։ 2013 թվականին հեղինակել է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ստեղծումը և կայացումը» գիրքը։

Հարություն Յավրյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1947(1947-09-13) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
ՄասնագիտությունՀՀ պետական և մարզական գործիչ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Մարզական կարիերա

  • 1962-1964 թթ. - Հայաստանի լողի և ջրագնդակի հավաքական թիմի անդամ

Զինվորական կարիերա

  • 1971-1972 թթ. ԽՍՀՄ բանակ (Ուկրաինա)

Աշխատանք

  • 1963-1965 թթ. - որպես արտահաստիքային թղթակից աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում,
  • 1965-1966 թթ. - որպես բանվոր աշխատել է Սպանդարյանի շրջխորհրդի շինվերանորոգման վարչությունում,
  • 1971 թ. սեպտեմբեր- 1971 թ. նոյեմբեր - որպես լողի մարզիչ աշխատել է Երևանի թիվ 10 Սպորտ ինտերնատում,
  • 1972 թ. դեկտեմբեր - 1975 թ. հունիս - որպես լաբորանտ մեթոդիստ աշխատել է Երևանի սպորտային բարձրագույն վարպետության մարզադպրոցում,
  • 1975 թ. հունիս - 1976 թ. մարտ - Երևան քաղաքի սպորտ կոմիտե ՊԱՊ համալիրի ջրային մարզաձևերի պատասխանատու մարզիչ, Երևանի Ս. Շահումյանի անվան Պիոներ-դպրոցականների պալատի լողի մարզիչ (համատեղության կարգով),
  • 1976 թ. մարտ - 1977 թ. հոկտեմբեր - եղել է Երևան քաղաքի սպորտ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար,
  • 1977 թ. հոկտեմբեր - 1987 թ. մայիս - եղել է Երևան քաղաքի սպորտ կոմիտեի նախագահի տեղակալ,
  • 1987 թ. մայիս - 1997 թ. օգոստոս - Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում եղել է վարչության պետ (Կոլեգիայի անդամ), բաժնի պետ, գլխավոր մասնագետ,
  • 1992 թ. հունիս - 1999 թ. մարտ - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար (համատեղության կարգով),
  • 2001 թ. հունիս - 2003 օգոստոս - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր տնօրեն
  • 2003 թ. հուլիս - 2007 թ. հունիս - Հայաստանի Կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ,
  • 2007 թ. հունիս - 2007 թ. դեկտեմբեր - Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական,
  • 2007 թ. դեկտեմբեր - 2013 թ. հուլիս - Հայաստանի վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար,
  • 2013 թ. հուլիս-դեկտեմբեր - Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահի օգնական,
  • 2013 թ. դեկտեմբեր - 2015 թ. հոկտեմբեր - Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահի խորհրդական,
  • 2015 թ. հոկտեմբեր - 2017 թ. ապրիլ - Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի արարողակարգի բաժնի պետ,
  • 2018 թ. նոյեմբեր - 2019 թ. հունիս - որպես փորձագետ աշխատել է Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում,
  • 2019 թ. սեպտեմբեր - 2020 թ. օգոստոս - Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի խորհրդական,
  • 2021 թ. մարտից որպես փորձագետ աշխատում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։

Հայաստանի Ազգային Օլիպիական կոմիտեի և Համահայկական Խաղերի հիմնադիր

1987-1990 թթ. կատարած հետևողական աշխատանքի շնորհիվ 1990 թ. հոկտեմբերի 26-ին Հարություն Յավրյանին հաջողվեց ստողծել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) և ընտրվել նրա առաջին քարտուղարը մինչև 1999թ փետրվարի 26-ը, իսկ 2001-2003 թթ. Աշխատակազմի ղեկավարը։ Հարություն Յավրյանի նախաձեռնության և 1987-1990 թթ. ակտիվ աշխատանքների շնորհիվ դեռևս 1990 թվականի հոկտեմբերի 8-10 Երևանում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում կազմակերպված միջազգային խորհրդակցությունում որոշվեց դիմել Հայաստանի Կառավարությանը Համահայկական խաղեր անցկացնելու թույլատրություն ստանալու համար։

1990 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Կառավարությունը բավարարեց Հայաստանի սպորտպետկոմի խնդրանքը (31.10.1990թ. N01/1584 գրություն) և թույլատրեց (055-12699 համաձայնություն՝ Կտրիճ Սարդարյան) 1992 թ. Հուլիսի 15-30-ը Երևանում անցկացնել Համահայկական առաջին մարզական խաղերը, հինգ մարզաձևերից Սփյուռքահայ մարզիկների մասնակցությամբ։ Արդեն 1991 թ. սկսվեցին Ղարաբաղյան շարժման ակտիվ գործողությունները, ապա հաջորդեցին էներգետիկ ճգնաժամը, շրջափակումը և պատերազմը, ուստի խաղերի անցկացումը հետաձգվեց;

Միայն 1996 թ.-ին հնարավորություն ընձեռնվեց նորից անդրադառնալ այդ հարցին։ 1997 թ.-ին Հարություն Յավրյանին և ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Աշոտ Մելիք-Շահնազարյանին հաջողվեց ստանալ Հայաստանի Վարչապետ Ռոբերտ Քոչարյանի համաձայնությունը և ստեղծել Համահայկական Խաղերի Համաշխարհային կոմիտե և սկսել զբաղվել 1999 թ. առաջին խաղերի կազմակերպման աշխատանքներով;

Հարություն Յավրյանի ակտիվ և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանում ստեղծվել և գործում են կարատեի, նարդու, թաեքվոնդոյի, ուշուի, բրիջի, բիլիարդի, սպորտային պարերի, բադմինտոնի, նետաձգության, գեղարվեստական մարմնամարզության, ազգային մարզաձևերի Հայաստանի մարզական ֆեդերացիաները և Գինեսի միջազգային ռեկորդների գրքի հայկական տարբերակը (1989 թ.)։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • 21.04.1978 թ. - Ջրագնդակի հանրապետական կարգի մրցավար,
  • 24.07.1990 թ. - Հայաստանի վաստակավոր մարզիչ,
  • 27.12.2002 թ. - Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ,
  • 28.12.2012 թ. - Հայաստանի Նախագահի հրամանգրով շնորհվել է Քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
  • 1978 թ. - ՀամԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի պատվոգիր,
  • 20.12.1982 թ. - ՀամԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեի «Պատանեկան սպորտի ակտիվ կազմակերպիչ» կրծքանշան,
  • 27.12.1989 թ. - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Աշխատանքի վետերան» մեդալ,
  • 17.12. 1994 թ. - Միջազգային օլիմպիական կոմիտեի 100-ամյակի մեդալ,
  • 1997 թ. - Միջազգային օլիմպիական կոմիտեի «Սպորտը բոլորի համար մրցանակ»,
  • 07.11.2005 թ. - Հայաստանի Ազգային ժողովի դիպլոմ,
  • 20.11.2010 թ. - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «ՊԱՏՎՈ ՆՇԱՆ»,
  • 12.09.2017 թ. - Հայաստանի կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»,
  • 03.11.2018 թ. - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Ոսկե մեդալ»,
  • 18.10.2019 թ. - Հայաստանի վարչապետի հուշամեդալ։

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Հասարակական գործունեություն

1967-1971 թթ. - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի անդամ, սպորտային ֆակուլտետի առաջին քարտուղար, ինստիտուտի երկրորդ քարտուղար։

1971-1990 թթ. - ՍՄԿԿ անդամ։

1975-1977 թթ. - Երքաղսպորտկոմիտեյի կուսակացական կազմակերպության քարտուղար։

1990-1999 թթ. - Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտե Հ/Կ գլխավոր քարտուղար, գործկոմի անդամ։

1997-2004 թթ. - Համահայկական Խաղերի Համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ։

2001-2004 թթ. - Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի աշխատակազմի ղեկավար, գործադիր տնօրեն, գործկոմի անդամ։

2002 թ. - Սոլթ Լեյք Սիթի (ԱՄՆ) 19-րդ ձմեռային օլիմպիական խաղեր՝ Հայաստանի պատվիրակության շեֆ միսիա։

2003-2006 թթ. - Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ։

2003 թ. - Համահայկական 3-րդ խաղեր՝ գլխավոր մրցավար։

2004 թ. - Աթենքի (Հունաստան) 28-րդ Օլիմպիական խաղեր՝ Հայաստանի պատվիրակության շեֆ միսիա։

2004 թ. - Համահայկական ձմեռային 1-ին խաղեր՝ գլխավոր մրցավար։

2015 թ. - Համահայկական ամառային 6-րդ խաղեր՝ ջահի վառման (Հայաստանի մարզեր, Արցախի հանրապետություն, Սփյուռքի գաղթօջախներ) և արարողակարգի պատասխանատու։

2015 թ. - «Պաղեստինյան Կայսերական Ուղղափառ ընկերություն» միջազգային Հ/Կ իսկական անդամ։

2016-2017 թթ. - Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։

2019 թ. - Համահայկական ամառային 7-րդ խաղեր (Հայաստան, Արցախի Հանրապետություն) արարողակարգի պատասխանատու։

1999 թ. - առ այսօր «Սպորտը բոլորի համար» Հ/Կ նախագահ։

2006 թ. - առ այսօր Հայկական Կարմիր Խաչ Հ/Կ նախագահության անդամ։