Հարություն Մինասյան (ֆուտբոլիստ)

Հարություն Մինասի Մինասյան (նոյեմբերի 15, 1954(1954-11-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ[1]։

Հարություն Մինասյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15, 1954(1954-11-15) (69 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Սկսել է խաղալ Երևանի «Արարատի» դուբլում 1972 թվականին։ 1974-1979 թվականներին ԽՍՀՄ առաջնությունում ակումբի կազմում անցկացրել է 51 հանդիպում, խփել 4 գոլ։ 1976 թվականի գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1976 թվականի ԽՍՀՄ Գավաթի կիսաեզրափակչի մասնակից, հաղթական գոլ է խփել «Դնեպրի» դարպասը (2:1)։

Այնուհետև բնակվել է Ֆրանսիայում, խաղացել «Մարսել» (1980-1981), «Սեն դյու» (1981-1982, 1983-1988), «Լիմոժ», «Օբան» (1989-1995) ակումբներում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «КЛИСФ. МИНАСЯН Арутюн Минасович». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. «OM1899 tout sur l'OM». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.