Հարավային ձուկ (լատ. Pisces Austrinus), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Կռունկ, Մանրադիտակ, Այծեղջյուր, Ջրհոս, Քանդակագործ համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը՝ Ֆոմալհաուտը (a Հարավային ձկան), առաջին աստղային մեծության է, միջին լայնություններից երևում է ամռանն ու աշնանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 282