Հարակցում

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Հարակցում կոնյուգացիա, սեռական պրոցեսի ձև հատուկ է բուսական և կենդանական որոշ օրգանիզմների (ջրիմուռներ, ստորակարգ սնկեր, ինֆուզորիաներ)։ Բուսական օրգանիզմների Հարակցման մորֆոլոգիապես նման երկու անշարժ, վեգետատիվ բջիջների պարունակության միաձուլումն է։ Ինֆուզորիաների Հարակցման սեռական կորիզների փոխանակումն է, զույգ-զույգ միաձուլումը։ Երկու անհատներ բերանային բացվածքով մոտենում են իրար, մակրոնուկլեուսը (վեգետատիվ կորիզը) քայքայվում է, իսկ միկրոնուկլեուսը (սեռական կորիզը)՝ կրկնակի կիսվում։ Առաջացած 4 կորիզներից 3-ը քայքայվում են, մեկը նորից է կիսվում։ Երկու անհատների կորիզների կեսերը միաձուլվում են, առաջանում է սինկարիոն։ Վերականգնվում է քրոմոսոմների կրկնակի հավաքը։ Բակտերիաների Հարակցման բակտերային մի բջջից մյուսին գենետիկական նյութի անցման եղանակն է։ Երկու բակտերիաներ միանում են բարակ կամրջակով, որով դոնոր բջջից ռեցիպիենտ բջջին է անցնում դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ-ի) թելիկի հատվածը։ Քրոմոսոմների Հարակցման համանման քրոմոսոմների ժամանակավոր մոտեցումն է, որի ընթացքում կատարվում է հոմոլոգ հատվածների փոխանակություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 278