Հատուկ նշանակության հողեր

Հատուկ նշանակության հողեր, ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք տրվում են ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկներին՝ հատուկ նպատակով (արդյունաբերության, տրանսպորտի կարիքներ, առողջապահական, ռազմական և այլն)։ Հատուկ նշանակության հողեըր կազմում են հողի միասնական ֆոնդի բաղկացուցիչ մասը և հիմնականում լինում են՝ պաշտպանական, ընդերքի, առողջարանային, կապի և էլեկտրահաղորդման, արգելանոցային և այլն։

Այդ նպատակով օգտագործվող հողերը, եթե գտնվում են բնակավայրերի շրջագծում, Հատուկ նշանակության հողեր չեն համարվում։ Տրանսպորտի, անտառային տնտեսության, անտառային արդյունաբերության, կապի, ջրային, ձկնային և որսորդական տնտեսության աշխատողներին հատկացվում են ծառայողական հողաբաժիններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 273