«Հաստոցանորմալ», խորհրդային և հետխորհրդային շրջանի մետաղյա իրերի արտադրության գործարան ՀՀ մայրաքաղաք Երևանում։

Հիմնադրվել է 1958 թվականին, եղել է ԽՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունը։ Արտադրել է հեղույսներ, պտուտակներ, պնդօղակներ, զսպանակավոր օղակներ են։ Ունեցել է հաստոցային նորմալները սառը նստեցմամբ և հղկմամբ տեղակայող արտադրամասեր։ Հիմնական հումքը՝ մետաղը, ստացել է Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանից։ 1978-ին թողարկել է 4 միլիոն 662 հզ. խորհրդային ռուբլուն համարժեք արտադրանք, որը սպառել են խորհրդային մեքենաշինական ձեռնարկությունները (հաստոցների կոմպլեկտավորման համար)։ Արտադրության տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործման և նոր արտադրատեսակների մշակման հարցերով զբաղվել է Վլադիմիրի տեխնոլոգիական կոնստրուկտորական կենտրոնական բյուրոն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 256