Հաստապատ գլաններ, նյութերի դիմադրությունում, արտաքին կամ ներքին մակերևույթով ճնշման ենթարկվող գլանաձև թաղանթներն են։ Պատերի նշանակալի հաստության պատճառով լարումների բաշխումն ըստ հաստության զգալիորեն անհավասարաչափ է։ Ամենամեծ նորմալ լարումներն առաջանում են հաստապատ գլանների ներքին մակերևույթի մոտ։ Հաստապատ գլանների հաշվարկման տեսությունը կիրառվում է մեքենաների համապատասխան մասեր և, հատկապես, հրետանային զենքի փողեր նախագծելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 255 CC-BY-SA-icon-80x15.png