Հաստակտուց երաշտահավեր
Հաստակտուց երաշտահավեր (լատին․՝ Panuridae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 19, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ բեղավոր երաշտահավ և երկարագի երաշտահավ։ Կենդանի զանգվածը 8-47 գ է։ Բնադրում են անտառներում և եղեգի մացառներում։ Աչքի են ընկնում երկար պոչով, մոխրագույն և շիկավուն համեստ գույներով, այտերի բեղանման կամ հոնքի սև շերտով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8f/Panurus_biarmicus_male_portrait_01_%28MK%29.jpg/220px-Panurus_biarmicus_male_portrait_01_%28MK%29.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |