«Հաջողակը» (ռուս.՝ «Везучая»), խորհրդային դրամատիկական ֆիլմ[1]։

Հաջողակը
ռուս.՝ Везучая
Երկիր ԽՍՀՄ
Ժանրսպորտային ֆիլմ
Թվական1987
Լեզուռուսերեն
Սցենարի հեղինակԳանա Սլուցկի
ԴերակատարներԵլենա Մայորովա
ԵրաժշտությունՎյաչեսլավ Գանելին
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե խմբագրել

Հայտնի մարզուհի, թեթևատլետ Տատյանա Բոլշակովան, հաղթելով վազքի առաջնությունում, հայտարարում է իր թիմին ու մարզչին, որ սպասում է երեխային, որի հոր հետ նա ծանոթացել է հարավում անցկացրած արձակուրդի ժամանակ։ Բորիսը փակ և մռայլ մարդ էր, և նրանք չեն կարողացել միասին մնալ, բայց Տատյանան հավատում է, որ վաղ թե ուշ նա կգա։

Նա սկսում է ապրել մի բնակարանում, որտեղ, մշտապես մասնակցելով մրցումների, երբեք չի ապրել և ծանոթանում է հարևանությամբ ապրող տատիկի հետ։ Շուտով Տատյանան երկվորյակ տղաներ է ունենում։ Փաստացիորեն մենակ մնալով՝ Տատյանան փորձում է միաժաանակ խնամել երեխաներին և վերագտնել իր նախկին մարզավիճակը։ Երեխաների խնամքի հարցում նրան սկսում է օգնել հարևանուհի Գալինա Տիմոֆեևնան, իսկ հետո գալիս է նաև մայրը։ Սակայն երկվորյակների տատիկը նույնքան անփորձ է երեխաների խնամքի հարցում, որքան նրանց մայրը։

Նոր կյանք սկսելու փորձերում ժամանակն անցնում է, և վերջապես Տանյայի մոտ է վերադառնում Բորիսը։

Դերերում խմբագրել

Ռեմեյք խմբագրել

2013 թվականի սեպտեմբերի 22-ին վարձույթում հայտնվել է ֆիլմի համանուն ռեմեյքը, որի ռեժիսորն է Ռոման Պրոսվիրնինը, որը հայտնի է որպես «Позвони в мою дверь», «Ամեն մեկն իր համար», «Հավասարումը բոլոր հայտնիներով», «Երբ մենք երջանիկ էինք», «Ահաբեկչություն սիրով», «Հանցակիցներ» ֆիլմերի ռեժիսոր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հաջողակը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. ««Везучая» (2013) на сайте RusKino.Ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել