Հունական թվային համակարգ
Հաշվարկման հունական համակարգ, հաշվարկման ոչ դիրքային համակարգ է, որտեղ թվերի գրառումը կատարվում է տառերի միջոցով՝ օգտագործելով հունական դասական այբուբենի տառերը, ինչպես նաև մինչդասական ժամանակաշրջանի մի քանի տառ (ϛ (ստիգմա), ϟ (կոպա) и ϡ (սամպի))։
Հաշվարկման այս համակարգը փոխարինեց հին հունական հաշվարկման համակարգին, որը կիրառվում էր Հունաստանում մեր թվարկությունից առաջ երրորդ դարում։
Տառերի հերթականության պահպանման անհրաժեշտությունը թվերի արժեքների պահպանման համար հանգեցրեց հունական այբուբենի համեմատաբար վաղ կայունացմանը (մեր թվարկությունից առաջ չորրորդ դար)։
Տառերի և թվերի համապատասխանության աղյուսակԽմբագրել
1 α | 10 ι | 100 ρ |
2 β | 20 κ | 200 σ |
3 γ | 30 λ | 300 τ |
4 δ | 40 μ | 400 υ |
5 ε | 50 ν | 500 φ |
6 ϝ կամ ϛ | 60 ξ | 600 χ |
7 ζ | 70 ο | 700 ψ |
8 η | 80 π | 800 ω |
9 θ | 90 ϟ | 900 ϡ |
ՆկարագրությունԽմբագրել
Հաշվարկման հունական համակարգը տասնորդական է։ Նրա միավորները (1-9)նշանակված են հունական այբուբենի առաջին հինգ տառերով՝ ալֆայից տետա։ Տասնավորներին (10-90) համապատասխանում է հաջորդ հիգ տառերը՝ յոտայից կոպա։ Հարյուրավորներին (100-900) համապատասխանում են հաջորդ հինգ ռոից մինչ սամպի տառերը[1]։
ԿիրառումԽմբագրել
Հաշվարկման այս համակարգը թույլ է տալիս ներկայացնել միայն 1֊ից 999 թվանշանները։
Օրինակ․
- 45 — με
- 632 — χλβ
- 970 — ϡο
Արտաքին հղումներԽմբագրել
- ↑ Edkins Jo (2006)։ «Classical Greek Numbers»։ Արխիվացված է օրիգինալից 10 May 2013-ին։ Վերցված է 29 Apr 2013