Հանքափորների և կարմիր գվարդեականների կոթող (Կոնստանտինովսկ)

հուշարձան Կոնստանտինովսկում

Հանքափորների և կարմիր գվարդեականների կոթող (ռուս.՝ Обелиск шахтёрам–красногвардейцам), կոթող-հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում՝ նվիրված 1918 թվականին սպիտակ զորքերի կողմից կարմիր գվարդեական գերիների ոչնչացմանը։

Հանքափորների և կարմիր գվարդեականների կոթող
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկոթող
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿոնստանտինովսկ
Շինության ձևԿոթող
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն

խմբագրել

Քաղաքացիական պատերազմի ժամանակ, 1918 թվականի ապրիլի 29-ին Դոնի ստանիցա Կոնստանտինովսկում սպիտակ գվարդիականները խոշտանգել և ոչնչացրել են մոտ 860 կարմիր գվարդեական գերիների, հանքագործների, Ալեքսանդրովսկ-Գրուշևսկո (այժմ՝ Շախտի քաղաք), Սուլին (այժմ՝ Կարմիր Սուլին), Ալեքսանդրովսկ (այժմ՝ Զապորոժե քաղաք) բնակավայրերում աշխատող երկաթուղայինների։ Բանտարկյալները, որոնց թվում էին կանայք և երեխաներ, տեղափոխվել են մոտակա բնակավայրերից, նրանց հավաքել և լցրել են վաճառական Պուստովոյտովի հացի ամբարը։ Սպիտակ գվարդիականները հացի ամբարը վերածել են մահվան բանտի։ Հեղձուցիչ օդից, ծարավից և քաղցից մարդիկ սկսել են մահանալ։ Մնացած մարդկանց սրատել են և կրակել գնդացրից։

Սա Կոնստանտինովսկ քաղաքում քաղաքացիական պատերազմի ամենավատ արյունալի տեղն էր։ Ողջ մնացած մի քանի բանտարկյալներից մեկը՝ զրահագնացքի մարտիկ Մ. Վ. Չերվոնայան հիշում է. «Արյունաթաթախ, կիսամահ բանտարկյալները պառկում ու նստում էին միմյանց վրա։ Օդի հեղձուկից 40 հոգի խեղդվեցին։ Պարբերաբար սպիտակ կազակները բացում էին ամբարի դռները, քաշելով հանում բանտարկյալներին և թրերով ծեծում»։

Ավելի ուշ հարյուրավոր մարդկանց ողբերգական մահվան վայրում տեղադրվել է մարմարե հուշատախտակով արձանագրություն. «1918 թվականին այս շենքում (նախկինում՝ հացի ամբարներ) սպիտակ գվարդիականները անմարդկայնորեն տանջել և դաժանորեն մահապատժի են ենթարկել կարմիր պարտիզաններին` հանքագործներին, նրանց կանանց ու երեխաներին։ Հավերժ հիշատակ և հավերժ փառք Մեծ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի համար պայքարողներին»։

1967 թվականին վաճառական Պուստովոյտովի մահվան ամբարի մոտ Շախտի քաղաքի բնակիչները Կոնստանտինովսկ քաղաքի բնակիչների հետ միասին կանգնեցրել են մահացածների հիշատակին նվիրված «Հանքագործների հիշատակին» կոթողը։ Հուշարձանի վրա գրված է. «1918 թվականին սպիտակ գվարդիայի կողմից դաժանորեն խոշտանգվածները միշտ կենդանի են շախտիցիների հիշողություններում։ Այն, ինչ հայրերը չեն ավարտել, մենք կավարտենք, այն, ինչ հայրերը չեն երգել, մենք կերգենք»։

Կոնստանտինովսկ ստանիցայում խորհրդային իշխանությունը հաստատվել է 1920 թվականի հունվարի 9-ին։ Այս իրադարձության պատվին Կոնստանտինովսկ քաղաքի նախկին Դոնսկայա փողոցն անվանակոչվել է հունվարի 9-ի փողոց (չշփոթել 1905 թվականի հունվարի 9-ին դեպի Ձմեռային պալատ պետերբուրգցի աշխատողների երթի ցրումը, որը ստացել է Արյունոտ կիրակի անվանումը)։

Գրականություն

խմբագրել
  • Сорокин П. Никто не забыт, ничто не забыто.//Донские огни.-2013.-4 мая.
  • Ильин А. Восстановление мемориальной доски. //Знамя коммунизма. – 1954. – 9 декабря.(Доска на ул. Фрунзе на хлебном амбаре купца Пустовойт.

Արտաքին հղումներ

խմբագրել
  Արտաքին պատկերներ
  Հանքափորների և կարմիր գվարդեականների կոթող