Հանքավան բալնեոկլիմայական առողջավայր

Հանքավան բալնեոկլիմայական առողջավայր, առողջավայր ՀՀ Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա, Երևանից 85 կմ հյուսիս։ Շրջապատված է անտառներով և թփուտներով ծածկված լեռներով։

Կլիմա խմբագրել

Կլիման մեղմ Է, ամառը չափավոր տաք Է, ձմեռը՝ չափավոր ցուրտ։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը՝ 16 °C է, հունվարին՝ -7 °C, արևափայլքի տարեկան տևողությունը՝ 2200 ժ, տարեկան տեղումները՝ 600 մմ։

Բուժիչ գործոններ խմբագրել

Բուժիչ գործոններն են լեռնային կլիման և խմելու, լոգանքների, աղիների լվացումների համար գործածվող «Հանքավան» հանքային ջուրը։ Գործում են «Հանքավան» առողջարանը (ալերգաբանական հանրապետական կենտրոնով)։ Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով հիվանդները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։