Հանրախանութի ցուցափեղկի ետևում

«Հանրախանութի ցուցափեղկի ետևում» ռուս.՝ «За витриной универмага», խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանել է կինոռեժիսոր Սամսոն Սամսոնովը 1955 թվականին։

Հանրախանութի ցուցափեղկի ետևում
ռուս.՝ За витриной универмага
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն[1]
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍամսոն Սամսոնով[1]
Սցենարի հեղինակԱլեքսեյ Քափլեր
ԴերակատարներԻվան Դմիտրիև, Նատալյա Մեդվեդևա, Օլեգ Անոֆրիև, Միքայելա Դրոզդովսկայա, Անատոլի Բորիսովիչ Կուզնեցով և Սվետլանա Դրուժինինա
ՕպերատորՖեոդոր Դոբրոնրավով և Վլադիմիր Մոնախով
ԵրաժշտությունԱլեքսանդր Ցֆասման
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն88 րոպե

Սյուժե խմբագրել

Կարի ֆաբրիկան աշխատում է հոսընթացի եղանակով, այդ թվում՝ արտադրում է խոտանված արտադրանք՝ այն մատակարարելով հանրախանութ։ Հանրախանութի պատրաստի զգեստի բաժանմունքի վարիչ Միխայիլ Իվանովիչ Կռիլովը կոնֆլիկտ է սկսում կարի ֆաբրիկայի տնօրեն Աննա Անդրեևնա Անդրեևայի հետ։ Սկանդալ է հասունանում։ Սակայն շուտով պատրաստի զգեստի բաժնում պակասություն է հայտնաբերվում։ Աննա Անդրեևնան օգնում է Միխայիլ Իվանովիչին։ Նրանց միջև փոխադարձ համակրանք է առաջանում։ Այդ ընթացքում հանրախանութի երիտասարդ աշխատակիցները կազմակերպում են սեփական հետաքննությունը, որի արդյունքը դառնում է հանցագործների հրոսակների բացահայտումը և Կռիլովի ամբողջական արդարացումը։

Դերերում խմբագրել

  • Իվան Դմիտրիև – Միխայիլ Իվանովիչ Կռիլով, պատրաստի զգեստի բաժնի վարիչ
  • Նատալյա Մեդվեդևա – «Զարյա» կարի ֆաբրիկայի տնօրեն Աննա Անդրեևնա Անդրեևա
  • Միքայելա Դրոզդովսկայա – Յուլյա Պետրովա, վաճառող
  • Օլեգ Անոֆրիև – Սլավա Սիդորկին, պատրաստի զգեստի բաժնի կոմերիտկազմակերպիչ, վաճառող
  • Սվետլանա Դրուժինինա – Սոնյա Բոժկո, վաճառող
  • Անատոլի Կուզնեցով – Սեմյոն Նիկոլաևիչ Մալյուտկին, ոստիկանության լեյտենանտ
  • Գեորգի Շամշուրին – հանրախանութի տնօրեն Սերգեյ Անտոնովիչ Եֆիմով
  • Վալենտինա Դանչևա- Նինա Նիկոլաևնա Սերգեևա
  • Բորիս Տենին – Եգոր Պետրովիչ Բոժկո, Սոնյայի հայրը
  • Նատալյա Տկաչովա – Գալինա Պետրովնա Բոժկո, Սոնյայի մայրը
  • Միխայիլ Տրոյանովսկի – Մարտին Իվանովիչ Մազչենկո, վաճառող-գող
  • Վալենտին Մակլաշին[2]վարորդ, ՃԵԿ խախտող
  • Նինա Յակովլևա – տեղեկատու բյուրոյի վարիչ Վերա Իվանովնա Բրիչկինա
  • Գեորգի Գեորգիու – Գրիգորի Իլյիչ Մասլով, գող
  • Վիկտոր Արկասով – գող, Մազչենկոյի հանցակիցը
  • Վասիլի Բոկարև – առևտրի տեսուչ
  • Նիկոլայ Գրաբբե- Պետուխով, պետավտոտեսչության աշխատակից
  • Նիկիտա Կոնդրատև – Կլիմ Պետրովիչ Կուրոպատկին, հաշվետար
  • Բորիս Նովիկով – խուլիգան (լուսագրերում նշված չէ)
  • Օլգա Բգան – գնորդ (լուսագրերում նշված չէ)
  • Թամարա Յարենկո (Միրոշնիչենկո) – քարտուղարուհու ընկերուհին (լուսագրերում նշված չէ)
  • Զինաիդա Սորոչինսկայա – Վարվառա Նիկոլաևնա, կին երեխայի հետ
  • Ելենա Ֆետիսենկո – փոքրիկ աղջիկ Լյոլյան Բոժկո-Կռիլովի բնակարանում[3]
  • Լեոնիդ Խմարա – ձայն կադրից դուրս (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Սամսոն Սամսոնով
  • Սցենարիստներ՝ Ալեքսեյ Կապլեր, Սամսոն Սամսոնով
  • Օպերատորներ՝ Ֆեոդոր Դոբրոնրավով, Վլադիմիր Մոնախով
  • Նկարիչներ՝ Բորիս Չեբոտարյով, Լեոնիդ Չիբիսով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ցֆասման
  • Խորհրդատու՝ Նիկոլայ Ստրոգով, ԳՈՒՄ-ի տնօրեն[3]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմի վերջաբանի մեղեդին ավելի ուշ օգտագործվել է «Երաժշտական կրպակ (ռուս.՝ «Музыкальный киоск») հեռուստածրագրում։

Քննադատություն խմբագրել

Կինոքննադատ Ռոստիսլավ Յուրենևը կարծում էր, որ ֆիլմը «բոլորովին ծիծաղելի չէ»[4]. «Բարի մտադրություններ կարելի է նկատել Ս. Սամսոնովի՝ Ա. Կապլերի սցենարով նկարահանված «Հանրախանութի ցուցափեղկի ետևում» ֆիլմում։ Սակայն այս ֆիլմը կատակերգություն անվանելը դժվար է, քանի որ այն բոլորովին ծիծաղելի չէր»[5]։ «Ե՛վ «Բարի առավոտ»—ում, և՛ «Հանրախանութի ցուցափեղկի ետևում» ֆիլմում,— գրել է քննադատը,— ռեժիսուրան ավելի թույլ էր, քան դրամատուրգիան, որը նույնպես չէր փայլում հատուկ արժանիքներով»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0166887/
  2. Barin S.U. «Валентин Маклашин». Кино-Театр.РУ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  3. 3,0 3,1 «Тайны советского кино». «За витриной универмага» (2012)
  4. Юренев, 1961, էջ 179
  5. 5,0 5,1 Юренев, 1964, էջ 477

Գրականություն խմբագրել

  • Юренев Р.Н. Кинокомедия // Очерки истории советского кино / Под ред. Ю.С. Калашникова, Л.П. Погожевой, Р.Н. Юренева. — М.: Искусство, 1961. — Т. 3. — С. 179. — 778 с.
  • Юренев Р.Н. Советская кинокомедия. — М.: Наука, 1964. — С. 477. — 537 с.

Արտաքին հղումներ խմբագրել