Հանգույց (գրականություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանգույց (այլ կիրառումներ)

Հանգույց, գրական երկի, սյուժեի բաղադրամասերից մեկը։ Հանգույցը երկի գլխավոր վիճակների, իրադարձությունների, հարաբերությունների այն շղթան է, որից սկիզբ է առնում գործողությունը։ Շիրվանզադեի «Քաոս» վեպում հանգույց Մարկոս Ալիմյանի թողած ժառանգության և կտակի շուրջը ծավալվող դեպքերն են, որոնք, զարգանալով, հասնում են գագաթնակետի և հետո՝ հանգուցալուծման։ Երբեմն երկի սյուժեն սկսվում է հանգույցից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 217