Հայ ցեղը և հալածանքները հոգեբանության լույսի տակ

Հայ ցեղը և հալածանքները հոգեբանության լույսի տակ, Հ. Բ. Պողոսյանի 1919 թվականի հրատարակած հոգեբանական ուսումնասիրությունն է։

Հեղինակ

խմբագրել

Հ. Պողոսյանը ԱՄՆ Կլարկի համալսարանի գիտնական է։ Պողոսյանը Ամերիկայում Հայոց ցեղասպանության վերապողների անձնական շփումների, նամակագրական կապի, ամերիկահայ մամուլում տպագարված հոդվածների շնորհիվ պատրաստեց իր առաջին հոգեբանական ուսումնասիրությունը՝ «Հայ ցեղը և ջարդերը» զեկույցը, որն էլ հիմք դարձավ ավելի ծավալուն աշխատանքի՝ «Հայ ցեղը և հալածանքները հոգեբանության լոյսի տակ»։

Բովանդակություն

խմբագրել

Գիրքը բաղկացած է երկու ընդգրկուն մասերից, որոնցում հեղինակն անդրադառնում է այնպիսի կարևոր հարցադրումների, ինչպիսիք են զանգվածային կոտորածների ժամանակ անհատի հոգեբանական ցնցումները, ջարդերի անմիջական և հետագա ազդեցությունները, առևանգված կանանց հոգեբանական փոփոխությունները, նոր սերնդի վրա ջարդերի արհավիրքների թողած ազդեցությունը։ Հեղինակն իր ուսումնասիրության մեջ օգտագործել է իր ժամանակի հայտնի սոցիալն- հոգեբանների, փիլիսոփաների, բժիշկների աշխատությունները[1]։

Խոսելով հայկական կոտորածների դիտավորության փաստի մասին՝ նա հերքում է թուրքական այն տեսակետը, ըստ որի զանգվածային սպանությունները մոլեռանդ ամբոխի գործունեության արդյունք են։

  Հայկական ջարդերը ո’չ թե մոլեռանդությունից բխած պոռթկումի արդյունք են, այլ` կանխավ պատրաստված ներքին ծրագիրների գործնականացումը։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Բ. Պողոսյան, Հայ ցեղը և հալածանքները հոգեբանության լույսի տակ, (Երան տպարան), 1919