«Հայ շարժում» (“Hye Sharzhoom” - “Armenian Action”), պարբերաթերթ։ Հրատարակվում է 1979 թվականից, Ֆրեզնոյում անգլերեն՝ Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի հայագիտական ծրագրի և Հայ ուսանողական միության նախաձեռնությամբ։ Խմբագիր՝ Ս. Թաթեոսյան։ Անդրադառնում է ամերիկահայ ուսանողությանը հուզող խնդիրներին, տպագրում նրանց տեսակետները հայաստանյան իրադարձությունների մասին, լուսաբանում Հայ ուսանողական միության գործունեությունը։

Հայ շարժում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։