Հայ նահատակների հուշարձան, հուշահամալիր ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս բնակավայրում։

Հայ նահատակների հուշարձան (Փրովիդենս, Ռոդ Այլենդ)
Տեսակհուշարձան
Երկիր ԱՄՆ
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հուշահամալիրը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ստեղծվել է Ռոդ-Այլենդի ամերիկահայ համայնքի և «Հայ նահատակների հուշարձան» հանձնախմբի (The Armenian Martyr's Memorial Committee of Rhode Island) աջակցությամբ, տեղադրվել է 1977 թվականի ապրիլի 24-ին[1][2]։

Հուշարձանը ստեղծվել է «Հայ նահատակների հուշարձան» հանձնախմբի ինն անդամների կողմից, հիշեցնում է բյուզանդական դարաշրջանի կառույց։ Գմբեթի խաչը տիպիկ հայկական է, վեց սյուների վրա հենված օվալաձև գմբեթը հիշեցնումէ 17-րդ դարի ճարտարապետությունը։

Հուշարձանը բաղկացած է կենտրոնագմբեթ կամարից, որի ներքո վեր է հառնում խաչքարերի կոմպոզիցիան։ Նման կոմպոզիցիա կա նաև Էջմիածնում (Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի (Էջմիածին))։ Այն երկու կողմերից շրջապատված է երկկողմանի մակագրությամբ հուշաքարերով[3]։

«Հայ նահատակների հուշարձան» հանձնախում խմբագրել

Մարտին Մահտեսյան, Կարլոս Թարակցյան, Ռամոն Զորապետյան, Քեննեթ Պարոնյան, Ռուբեն Չակմակչյան, Տերանս Մարտինեսյան, Արա Ա. Շիրակյան, Ջոն Վարադյան, Ջոյս Երեմյան։

Տվյալներ խմբագրել

Հուշահամալիրի հուշաքարերի վրա մակագրված է.

  Մենք հայերս կը ձօնենք այս հուշարձանն անման յիշատակին 1.500.000 հայ նահատակաց, որոնք զոհ գնացին 1915 թվականի թրքական ցեղասպանութեան։  
  Աստ կը հանգչի աճունն անծանոթ բայց մարտիրոսցեած հայու մը բերուած Տեր Զօրի անապատեն։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Armenian Martyrs' Memorial Monument in Providence, Rhode Island
  2. «Փրովիդենսի հայ համայնք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  3. Փրովիդենս քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշարձանի մոտ հիշատակվելու է Հայոց ցեղասպանությունը

Արտաքին հղումներ խմբագրել