Հայ կամավորներ
Հայ կամավորները, կամ Հայկական կամավորական կորպուսը[1] Հայկական գումարտակներ էին Ռուսական և Բրիտանական բանակներում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այս միավորումների մեծ մասը ռազմական ակտիվություն էին իրականացնում Առաջին համաշխարհային պատերազմի միջին Արևելյան ռազմադաշտում։ Որոշ միավորումներ կազմավորվել էին Օսմանյան կայսրությունից փախած հայերից։ Օսմանյան պառլամենտի անդամ Գարեգին Պաստրմաճյանը մի գնդի հրամանատար էր։ Գեներալ Անդրանիկ Օզանյանը Ռուսաստանի կամավորների գնդի հրամանատարն էր 1914 և 1916 թթ.. ընթացքում։ Այս միավորումները տարբեր նախասկիզբ ունեին։ 1917 թ սկսած Կովկասի Հայերի Ազգային Կազմակերպությունը՝ Հայ Ազգային Խորհուրդ, հայ զինվորներին և սպաներին աստիճանաբար միավորեց հիմնելու Հայաստանի Դեմոկրատիկական Հանրապետության զինված ուժեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ War and Waste: A Series of Discussions of War and War Accessories - Page 172 by David Starr Jordan