«Հայ ծերանոց», եռամսյա տեղեկատու պարբերագիրք։ Հալեպի հայ ազգային ծերանոցի խնամակալության հրատարակություն։

Հայ ծերանոց
Տեսակպարբերական
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1952
ԳրասենյակՀալեպ
Լուծարվել է2012

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1952-2012 թվականներին Հալեպում։ Ունեցել է խմբագրակազմ։

Ծանոթացրել է հաստատության առօրյային, տպագրել բժշկաառողջապահական խորհուրդներ, գրական մանրապատումներ։

Պարբերականին աշխատակցել են ծերանոցի վարչական մարմնի անդամները, սիրիահայ մտավորականներ։

2003 թվականին ծերանոցի հիմնադրման 80-ամյակի առթիվ խմբագրությունը լույս է ընծայել «Հայ ծերանոց-80» հուշագիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։