Հայ գերիներն Ադրբեջանում

Հայ գերիներն Ադրբեջանում` Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության քաղաքացիներ կամ սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր Արցախյան պատերազմից ի վեր գերևարվել են Ադրբեջանի կողմից։ Արցախյան պատերազմից առ այսօր գերեվարվելուց հետո չկա որևէ տեղեկություն շուրջ 1000 հայերի մասին[1]։

Վիճակագրություն խմբագրել

Ըստ Անհետ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանի՝ Արցախյան պատերազմի օրերին շուրջ 1000 հայ, ովքեր գերեվարվել են Ադրբեջանի կողմից, անհետ կորել են։ Միայն 90-ի մասին այսօր կան տեղեկութուններ։ Դրանցից մեկը հենց Ռիմա Առաքելյանի որդին է, ով նկատվել է 2008-ին հրապարակված մի տեսանյութում, ինչի կապակցությամբ Առաքելյանը հույս է հայտնում, որ մի օր որդին նույնպես կվերադառնա։ Գերի ընկած հայերի վերադարձը իրենից ներկայացնում է չափազանց բարդ գործընթաց, ու որևէ մեկին հետ վերադարձնելը պահանջում է ահռելի ջանքեր[2]։

Վերջին տարիների գերիները խմբագրել

ԱՄՍԱԹԻՎ ԱՆՈՒՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ
Օգոստոսի 7, 2014 Կարեն Պետրոսյան Ներկայացվել է որպես դիվերսանտ։ Ստիպողաբար փոխվել է սպորտային կոշիկները զինվորականի։ Ցուցադրվել է զգալի քանակով զենք ու զինամթերք, որոնք իբր իր վրա է կրել, մինչդեռ ադրբեջանցի գյուղացիների խոսքերի համաձայն նա անզեն է եղել, մտել է գյուղ, խնդրել է ծխածոտ, այնուհետև գյուղի չայխանայում նրան թեյ են հյուրասիրել։ Տարվել է զինվորականների կողմից դեպի տեղի կորպուսի շտաբ։ Հաջորդ օրը հայտարարվել է նրա մահվան մասին։ Պաշտոնական վարկածը՝ սրտի կաթված[3]։ Մահացել է։
Հունվարի 28, 2014 Մամիկոն Խոջոյան 77 ամյա ծերունին ներկայացվել է որպես դիվերսանտ։ Ենթարկվել է կտտանքների։ Փոխանցվել է հայկական կողմին, սակայն խարխլված առողջությունը վերականգնել չի հաջողվել[4]։ Մահացել է։
Սեպտեմբերի 11, 2010 Մանվել Սարիբեկյան 20- ամյա երիտասարդը ներկայացվել է որպես դիվերսանտ։ Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն թույլատրել հանդիպել նրա հետ։ Հրապարակվել է տեսանյութ, որում նա հայտարարում է իբր դիվերսանտ է, ով պետք է դպրոց պայթեցներ Ադրբեջանում։ Մահացել է գերության մեջ։ Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն[5]։ 2014 թվականի դեկտեմբերին Ադրբեջանից Հայաստան արտահանձնած ընտանիքի անդամները պնդել են, որ իրենցից մեկ հարկ ներքևում ապրում էր Մանվել Սարիբեկյանը, ում բռնի ուժով կախել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները[6]։ Մահացել է։
Մայիսի 9, 2009 Արթուր Բադալյան 22 ամիս ադրբեջանական գերության մեջ է գտնվել, տանջանքների է ենթարկվել հոսանքով, վնասվել են ոտքերը[7]։ Հետ է փոխանցվել հայկական կողմին։
Հուլիսի 19, 2008 Գոռ Մանասյան Շարքային Մանասյանը գերի է ընկել, ենթարկվել անմարդկային կտտանքների հենց Մարտակետում, մարմնի վերին մասի գրեթե բոլոր ոսկորների կոտրվածքներով, ինչին հաջորդել է նրա մահը։ Դին թաղել են, օրեր անց միայն կրկին հանել ու փայտե արկղի մեջ փոխանցել հայկական կողմին՝ արկղի բռնակները կոտրած[8]։ Մահացել է։

Անհետ կորածների օր խմբագրել

Հունվարի 29-ը Հայաստանում հայտարարված է որպես անհետ կորածների օր[2]։

Ծանուցումներ խմբագրել

  1. «About 1,000 Armenian captives, missing since Karabakh war». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 «ՊՆ-ն ամեն ինչ անում է հայ գերիների վերադարձի համար». անհետ կորած ազատամարտիկի մայր
  3. «Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Կարեն Պետրոսյանի դին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. Մահացել է Ադրբեջանում գերության մեջ անցկացրած Մամիկոն Խոջոյանը
  5. Ադրբեջանական գերության մեջ զոհված Մանվել Սարիբեկյանի դիակի վրա հայտնաբերվել են կտտանքների հետքեր
  6. «Ադրբեջանական գերությունից փրկված ընտանիքը խոսել է գերության սարսափների մասին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. Ինչու է Ադրբեջանը սպանում հայ գերիներին. Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա
  8. Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զինծառայող Գոռ Մանասյանի մարմինը