Հայ բուժակ, բժշկական և առողջապահական ամսաթերթ։ Լույս է տեսել 1920-1925-ին (1921-ին՝ «Դարման-Հայ բուժակ»), Կոստանդնուպոլսում, Ալեքսանդրիայում (1923-ից)։ Խմբագիրներ՝ Մ․ Գարակյոզյան, Հ․Թաշչյան։ Տպագրել է բժշկա-առողջապահական հոդվածներ, ծանոթացրել բժշկագիտության նորություններին։ Աջակցել է հայկական բժշկության կազմակերպությունների գործունեությանը, հրատարակել գիտամատչելի գրականություն։ Անդրադարձել է սոցիալական և դպրոցական առողջապահության, կանխարգելիչ բժշկության, վարակիչ հիվանդությունների բուժման հարցերին, հրատարակել հուշագրություններ հայ նշանավոր բժիշկների կյանքի ու գործունեության վերաբերյալ։ «Հայ բուժակը» հաջորդել է «Հայ բժիշկ» պատկերազարդ ամսաթերթին (1919

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 123