Հայ ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողով

Հայ ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողով (ՀԱՔԳՀ, Armenian-American Political Action Committee) երկկուսակցական կազմակերպություն, որն ակտիվորեն աջակցում է այն թեկնածուներին, որոնք իրենց գործողություններով նպաստում են Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև ԱՄՆ հայության խնդիրների կարգավորմանը։

Հայ ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողով
Երկիր ԱՄՆ

Պատմություն խմբագրել

1971 թվականին ընդունված «Դաշնային ընտրարշավների մասին» օրենքի համաձայն, կազմակերպությունը դարձել է «քաղաքական կոմիտե», եթե ստանում կամ տալիս է մոտ 1000 դոլարի հատկացումներ՝ դաշնային ընտրության վրա ազդեցություն գործելու նպատակով։ 1974 թվականին ընդունվել է օրենսդրական փոփոխություն, որով սահմանափակվել են անհատների ու «Քաղաքական գործողության հանձնաժողովների»՝ լոբբիստների համար նախատեսված հատկացումները։ Այդ օրենսդրական փոփոխությամբ «Քաղաքական գործողության հանձնաժողովները» պետք է հավաքագրեր քաղաքացիների, խմբերի միջոցները և Կոնգրեսի ընտրություններին այդ միջոցների բաշխման հարցում ընդունեն միասնական մոտեցումներ[1]։

Հայ-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողովը լոբբիստական գործողություն է ծավալել՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևերի մշակման ու ընդունման նպատակով[2]։

Հայ-ամերիկյան քաղաքական գործողությունների հանձնաժողովի հիմնադիր-ղեկավարը հանդիսանում է հայ գործարար, բարերար, ազգային գործիչ Ալբերտ Բոյաջյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՔԳՀ, Armenian-American Political Action Committee
  2. Հրանուշ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում». Երևան: «Տիգրան Մեծ»,. 2017. էջեր 194–195.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել