Հայ-սիրիական հարաբերություններ

Հայ-սիրիական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականին։ Հայաստանը Դամասկոսում ունի դեսպանատուն և Հալեպում հյուպատոսություն, իսկ 1997 թվականին Սիրիան Երևանում դեսպանատուն է բացել։

Հայ-սիրիական հարաբերություններ
Հայաստան և Սիրիա

Հայաստան

Սիրիա

Սիրիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել է Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո։ Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը լավ հարաբերություններ է պահպանել Հայաստանի հետ, մասամբ Սիրիայում հայկական մեծ համայնքի պատճառով։ Սիրիայում բնակվում է մոտ 120 հազար հայ։ Նրանք մեծամասնություն են կազմում Քեսաբ և Յակուբիա քաղաքներում և որոշակի դեր են խաղում Սիրիայի քաղաքական կյանքում։

Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունը սիրիական Դեր Զոր անապատն օգտագործել է որպես հայերի սպանության հիմնական վայր։ Դեր Զոր քաղաքում բացվել է Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր[1]։ Այն նախագծվել է Սարգիս Բալմանուկյանի կողմից և պաշտոնապես բացվել է 1990 թվականին՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ներկայությամբ։

Համեմատական բնութագիր

խմբագրել
  Հայաստան   Սիրիա
Բնակչություն 2,924,816 17,064,854
Տարածք 29,743 կմ² 185,180 կմ²
Բնակչության խտություն 101.5 մարդ/կմ² 118.3 մարդ/կմ²
Մայրաքաղաք Երևան Դամասկոս
Կառավարման ձև Խորհրդարանական հանրապետություն Կիսանախագահական հանրապետություն
Պաշտոնական լեզու Հայերեն Արաբերեն
Կրոն Քրիստոնեություն Իսլամ

Պատմություն

խմբագրել

Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն։ VII դարում Հայաստանը պահպանել է ինքնուրույնությունը այնքան ժամանակ, քանի դեռ չի խախտվել Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև խաղաղությունը[2]։ Հուստինիանոս Բ-ն 689 թվականին ներխուժել է Հայաստան, Վրաստան և Աղվանք։ Նույն թվականին խալիֆայության հետ կնքել է հաշտություն, որով Հայաստանի զգալի մասն անցել է Բյուզանդիային։

705 թվականին Հայաստանի Իշխանն օգնության խնդրանքով դիմեց բյուզանդական կայսրին։ Բյուզանդացիները աջակցեցին իշխանին, սակայն պարտություն կրեցին։ Տեղեկանալով այդ գործողությունների մասին՝ խալիֆը հրամայել է ոչնչացնել ազդեցիկ հայ ավատատերներին[3][4][5]։

Արաբները պահանջում էին բարելավել հարաբերությունները բնակիչների հետ, ուստի 705 թվականին խալիֆ Վալիդ 1-ինն ընդառաջեց հայերին և փոխեց հայկական գավառների կուսակալին[6]։

Հայերը Սիրիայում

խմբագրել

1915 թվականին հարյուր հազարավոր հայեր տեղահանվեցին Դեր Զորի անապատ, որտեղ մահվան դատապարտվեցին։ Փրկվածները բնակություն են հաստատել Սիրիայի քաղաքներում։ Ամենամեծ համայնքը գտնվում Էր Հալեպում։

Ըստ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների՝ մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը բնակվել է մոտ 100 հազար հայ, որոնցից մոտ 60 հազարը՝ Հալեպում, 8 հազարը՝ Ալ-Կամիշլիում, 6-7 հազարը՝ Դամասկոսում։ Դամասկոսի, Հալեպի, Լաթակիայի նման քաղաքներում գործել են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ։ Այս համայնքը համարվում էր ամենակազմակերպվածը ողջ հայկական սփյուռքում[7]։

Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Սիրիայից Հայաստան են ժամանել տասնյակ հազարավոր հայ փախստականներ[8]։

Հայկական ղեկավարության տվյալներով՝ Սիրիայում դեռ բնակվում է ավելի քան 20 հազար հայեր[9]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Monument and Memorial Complex at Der Zor, Syria». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. Арам Нахапети Тер-Гевондян Армения и арабский халифат. — Москва. — С. 73.
  3. Арам Нахапети Тер-Гевондян Армения и арабский халифат. — Москва. — С. 77.
  4. Левонд, 32
  5. Асолик, 124
  6. Арам Нахапети Тер-Гевондян Армения и арабский халифат. — Москва. — С. 78.
  7. Виртуальный музей истории армянской диаспоры. Статья: Сирия Արխիվացված 2019-04-07 Wayback Machine (на армянском). Министерство диаспоры Республики Армения
  8. «Cирийские армяне в Армении: Перевод статьи издания Open Democracy Беженцы или репатрианты?». Иносми.ру. 2015 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  9. Deutsche Welle. «Сирийские армяне: как они устраиваются на исторической родине». Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել