Հայր (անձնանուն)

արական անձնանուն

Հայր, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն հայր բառից։ Իրականում անուն չէր, այլ տիտղոս, որ կրում էին Արշակունի թագավորների բոլոր մարդպետները (պալատի կանանոցի գլխավորը)։ Ավելի ուշ դարձավ անձնանուն[1]։

Հայր
Հայր
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Հայր» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Հայր իշխան, Հայկ նահապետի ցեղից։ Վաղարշակ Ա-ն կարգեց նրան ներքինապետ և նրան տվեց Ատրպատականից մինչև Ճուաշ և Նախճավան[2]։
  • Հայր մարդպետ, Տիրան Բ թագավորի հրամանով գնաց Զորա Ռշտունուն բերելու թագավորի մոտ[3]։
  • Հայր, մարդպետ Արշակ Բ թագավորի, նախատեց Փառանձեմ թագուհուն, որի համար Պապի հրամանով և Մուշեղ Մամիկոնյանի ձեռքով սպանվեց[4]։
  • Հայր, մարդպետ Պապ թագավորի[5]։
  • Հայր, վանահայր Կճավի, ում գրել է Գրիգոր Նարեկացին իր «Թուղթն ընդդեմ Թոնդրակեցոց»-ը[6]։
  • Տեր Հայր, որ Տեր Սարգսի հետ վկայում է կալվածքների նվիրման մի անթվական արձանագրություն Հալիձորում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 36-37 — 742 էջ։
  2. Խոր․ Բ․ է
  3. Մեսր․ եր․ 25, 42
  4. Մեսր․ եր․ 53, 86, 88
  5. Բուզ․ Ե․ իդ
  6. Գիրք թղ․ ղբ․
  7. Ազգագրական հանդես Դ, էջ 41