Բացել գլխավոր ցանկը

Հայրմելիք

իգական անձնանուն

Հայրմելիք, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն հայր և արաբերեն melik բառերից։ Նշանակում է «նա, որի հայրը մելիք է»։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ ձևափոխված է Հայրմելեք (Խերմելեք) տարբերակից[1]:

Հայրմելիք
Հայրմելիք
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակություննա, որի հայրը մելիք է
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Գիրհայերենի այբուբեն
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Հայրմելիք» սկսվող էջեր

ԳործածություններԽմբագրել

  • Հեր մելիք, կին Ծերուն տղայի, մեծ մայր Սելչուկ խաթունի, ով Հայրապետ քահանային 1466 թվականին գրել տվեց մի Մաշտոց[2]:
  • Հերմելիք, դուստր Ստեփաննոսի, քույր Սելչուկ խաթունի, նախորդի թոռն է[3]:
  • Հերմելիք, հիշատակված է նաև անթվական մի հիշատակարանում[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 48 — 742 էջ։
  2. Թորոս աղբ․ Ա․ 232, Բ․ 337-338
  3. Թորոս աղբ․ Բ․ 338
  4. Ձեռագիր Վասպուրական 610