Հայրապետ (անձնանուն)

արական անձնանուն

Հայրապետ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն հայրապետ՝ «կաթողիկոս կամ վանահայր» բառից, որը թարգմանություն է ասորերեն rabōlã՝ «summus pastorum»՝ հովվապետ բառից[1]։ Վերջինս նույնպես անձնանուն է։ Սկսվել է գործածվել 10-րդ դարից մինչ այժմ (2015)։ Անվան կրճատ ձևերն են՝ Հայրիկ, Հայրի, Հայրո, Խռպո, Հարպետ[2], Հերո[3], Յերո (1756)[4], Խերու (1674)[5]։ Այս անունից է առաջացել Հայրապետյան, Հայրիյան ազգանունները[6]։

Հայրապետ
Հայրապետ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունկաթողիկոս, վանահայր, հովվապետ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերՀայրիկ, Հայրի, Հայրո, Խռպո, Հարպետ, Հերո, Յերո, Խերու
Կապված հոդվածներ«Հայրապետ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Հայրապետ ոմն, ում տապանաքարը 951 թվականից գտնվում է Երնջակի Սուրբ Կարապետ վանքի գերեզմանատնում[7]։
  • Հայրապետ, անորոշաբար հիշատակված է Կարմիր վանքի 1165 թվականի մի արձանագրության մեջ[8]։
  • Հայրապետ քահանա, ծաղկեց այն Ավետարանը, որ ընդօրինակեց Սարգիս սարկավագը Կոստանդին քահանայի համար 1200 թվականին[9]։
  • Հայրապետ, առաջնորդ Պետրոսի վանաց, որտեղ 1201 թվականին կառուցեց Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ ի հիշատակ իր և իր եղբոր Շմավոնի[10]։
  • Հայրապետ, որդի Վարդանի, ով ի հիշատակ իր գերդաստանի 1204 թվականին մի հսկայական խաչքար է կառուցել Մանազկերտի Նորատի գյուղի Սուրբ Հովհան Օձնեցի մատուռում[11]։
  • Հայրապետ Մշեցի, եղբայր Դալարի, նվիրատու ձեռագրի, 1204 թվական[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brockelmann, Lex. syr. 345
  2. Տաշեան Ցուց․ 871
  3. Ձեռագիր Վասպուրական 52
  4. Ձեռագիր Վասպուրական 313
  5. անդ 990
  6. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 38-47 — 742 էջ։
  7. Սմբատեանց, Երնջակ 331
  8. Բասմաջեան, Ոստան 1911, էջ 235
  9. Շողակաթ 198
  10. Արձանագրություն Արցախ 362
  11. Թորոս աղբ․ Բ․ 279
  12. Հայապ․ 450