Հայրանուն (անձնանուն)

արական անձնանուն

Հայրանուն, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն հայր և անուն բառերից։ Անվան կրճատ ձևն է Հերան, Հայրան, Խերան։ Հիշատակված է մեկ անգամ՝ 13-րդ դարում[1]։

Հայրանուն
Հայրանուն
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերՀերան, Հայրան, Խերան
Կապված հոդվածներ«Հայրանուն» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Հայրանուն, հիշատակված է Տաշքենդ գյուղի (Նոր Բայազետ) Սուրբ Աստվածածին եկեղեցու արձանագրության մեջ (13-րդ դար)։ Այս Հայրանունի որդիքը շինել են նույն եկեղեցին[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 37 — 742 էջ։
  2. Սիսական 72
  3. Սմբատեանց՝ Գեղարքունի 629