«Հայություն», ազգային, մշակութային կիսամսյա թերթ։ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հրատարակություն։

Հայություն
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԱղասի Այվազյան
Հիմնադրվել է1992
ԳրասենյակԵրևան, Հայաստան
Լուծարվել է1997

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1992-1997 թվականներին Երևանում։ Խմբագիրը եղել է Աղասի Այվազյանը։

Հետամտել է նորաստեղծ հայոց պետականության շուրջ համայն հայությանը համախմբելու և սատարելու նպատակ։ Տպագրել է Հայաստանի մշակութային կյանքին, գրականությանն ու արվեստին վերաբերող հոդվածներ։

Տարածվել է նաև Ֆրանսիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իրանում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։