Հայոց ցեղասպանության հուշարձան (Բելորեչենսկ)

հուշարձան Բելորեչենսկում

Հայոց ցեղասպանության հուշարձան, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Բելորեչենսկ քաղաքում։

Հայոց ցեղասպանության հուշարձան (Բելորեչենսկ)
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2015 թվականին, Բելորեչենսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում[1]։

Հուշակոթողն իրենից ներկայացնում է նորածին երեխան ձեռքին ողբացող կնոջ կերպար, ով դիմում է Աստծուն, որ այլևս երբեք և ոչ մի տեղ նման ողբերգություն չկրկնվի։ Հուշարձանի մոտ տեղադրվել են նաև Անդրանիկ Օզանյանի և ֆելդմարշալ Իվան Պասկևիչի կիսանդրիները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կուբանում բացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  2. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան Կուբանում