Հայոց երգչախմբային ընկերություն

Հայոց երգչախմբային ընկերություն, հայկական կազմակերպություն, որը գործել է Թիֆլիսում 1917-1921 թվականներին։

Պատմություն խմբագրել

Հայոց երգչախմբային ընկերությունը հիմադրվել է 1917 թվականին Թիֆլիսում՝ հայ կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի նախաձեռնությամբ։ Վերջինս էլ եղել է երգչախմբային ընկերության գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը 1917-1921 թվականներին, իսկ 1921 թվականին գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր է դարձել Կարո Զաքարյանը։

Կոչվել է նաև «Երգեցիկ ընկերություն», ունեցել է հաստատված կանոնադրություն։ Նպատակը եղել է հասարակության մեջ բազմաձայն երաժշտություն տարածելը, երգիչների մասնագիտական ուսուցմանն աջակցելը։ Կազմակերպել է երգչախմբեր, որոնց երկացանկում ընդգրկվել են հայկական ժողովրդական, հոգևոր երգեր, հայ և ռուս կոմպոզիտորների խմբերգային գործեր։

Հայոց երգչախմբային ընկերությունը գործել է մինչև 1921 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 199