Հայոց, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայ բառի հոգնակի սեռականից։ Նշանակում է «հայոց ազգից»։ Գործածվում էր 13-19-րդ դարերում։ Այս անունից է առաջացել Հայոցյան ազգանունը, որը հիշատակված է 1888 թվականին[1][2]։

Հայոց
Հայոց
Տեսակերկսեռ անձնանուն
Սեռարական
իգական
Նշանակությունհայոց ազգից
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Կապված հոդվածներ«Հայոց» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Հայոց, մեծ մայր Շահնշահի, որ Գողթան գավառի Կոպատոսի անապատում, 1336 թվականին Թումա Արճիշեցուն գրել տվեց Ավետարանը[3]։
  • Հայոց, կին Դավթի և մայր Թանկխաթունի, որ 1358 թվականին Կարապետ կրոնավորին գրել տվեց մի Ավետարան[4]։
  • Հայոց, արական անուն, եղբայր Թումայի, երկուսն էլ մերձավոր Հակոբ վարդապետի, ով 1403 թվականին Աստվածատուր գրչին գրել տվեց մի Ոսկեփորիկ[5]։
  • Խավուց (վանեցիների բարբառով), կին Մկրտչի, հիշատակված է 1452 թվականին[6]։
  • Հայոց, դուստր Թումայի, եղբոր տանուտեր Մանկտավագի, որ Մցի գյուղում 1455 թվականին գնեց մի Ավետարան[7]։
  • Հայոց, կին Մկրտչի՝ եղբոր Կիրակոս քահանայի, որ Ամ գյուղում 1497 թվականին ընդօրինակել տվեց Ավետարանը[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կարապետեան «Յիշատ․ Սամաթ․ 171»
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 35-36 — 742 էջ։
  3. Ձեռագիր Ագուլիս (Արրտ․ 1911, 387)
  4. Ձեռագիր Ագուլիս (Արրտ․ 1911, 563)
  5. Ձեռագիր Վենետիկ Բ․ 931
  6. Ձեռագիր Վասպուրական 415
  7. Ձեռագիր Վենետիկ Ա․ 582
  8. Ձեռագիր Նոր Բայազետ 16բ