Հայկ Պարիկյան
Հայկ Պարիկյան (Բարիկյան, 1914, Յոզգաթի մարզ, Թուրքիա), հայ բանասեր, բանաստեղծ, խմբագիր։
Հայկ Պարիկյան | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Յոզգաթի մարզ, Թուրքիա |
Մասնագիտություն | բանասեր, բանաստեղծ և խմբագիր |
Կենսագրություն
խմբագրելՀայկ Պարիկյանը ծնվել է 1914 թվականին Յոզղաթում։ 1929 թվականին ավարտել է Հալեպի Հայկազյան վարժարանը, 1930-1934 թվականներին սսովորել Ֆրեր Մարիստների ֆրանսիական կաթոլիկական վարժարանում։
1941-1943 թվականներին դասավանդել է Հալեպի Հայկազյան, 1949-1953 թվականներին՝ Կիլիկյան, 1954-1978 թվականներին՝ Նաճարյան-Կյուլպենկյան վարժարաններում։ 1948-1949 թվականներին եղել է «Եփրատ», 1950-1953 և 1955–58 թվականներին՝ «Բուրաստան», 1958-1971 թվականներին՝ «Բարձունք» (երկուսն էլ՝ Հալեպ) պարբերականներների, 1975-1985 թվականներին՝ «Գեղարդ» տարեգրքի խմբագիր։
Հայկ Պարիկյանը մահացել է 2006 թվականի օգոստոսի 10-ին Հալեպում։
Ստեղծագործություն
խմբագրելԼույս են տեսել Հայկ Պարիկյանի «Այգեկութք» (1962), «Երգեր հողի եւ մարդոց մասին» (1985) բանաստեղծությունների ժողավածուները, «Լեւոն Բաշալեան» (1970)[1], «Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու» (համահեղինակ, 1973) աշխատությունները։
Հայկ Պարիկյանը հանդես է եկել նաև Հայ-Պար, Պահակ, Շահան Նուռյան, Բակուր Տաթևյան գրական կեղծանուններով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |