Հայկական որմնանկարչություն (ժողովածու)

հոդվածների ժողովածու

«Հայկական որմնանկարչություն» (անգլ.՝ Armenian frescoes), գիտական հոդվածների և նյութերի ժողովածու, որի տպագրությունն իրականացվել է «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ[1][2]։ Ժողովածուի կազմողն ու խմբագիրն է Մատենադարանի արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր (2008), պրոֆեսոր (2015) Կարեն Մաթևոսյանը[1][2]։ Տպագրվել է Մատենադարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ[2]։

Հայկական որմնանկարչություն
Տեսակժողովածու
ԹեմաՀայկական որմնանկարչություն
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ2019
ԽմբագիրԿարեն Մաթևոսյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակիչ«Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամ
Հրատարակման տարեթիվ2019
ՀՏԴ75.05(479.25)
ԳՄԴ85.14(5Հ)

Ժողովածուն հայկական որմնանկարչությանը նվիրված առաջին ընդգրկուն հրատարակությունն է, որը պարունակում է հոդվածներ և նյութեր ինչպես հայտնի՝ ուսումնասիրված, այնպես էլ նորահայտ կամ սակավ հետազոտված բազմաթիվ որմնանկարների վերաբերյալ[2]։

Ժողովածուն նախատեսված է արվեստաբանների և հայ մշակույթով հետաքրքրվող ընթերցող լայն հասարակության համար[2]։

Բովանդակություն խմբագրել

Ժողովածուում համակողմանի ներկայացվում է հայկական որմնանկարչության պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը[1]։ Ժողովածուն ընդգրկում է հայ որմնանկարչության մասին տարբեր գիտնականների, այդ թվում և Կարեն Մաթևոսյանի 18 հոդված և շուրջ 200 լուսանկար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հրատարակվել է «Հայկական որմնանկարչություն» խորագրով գիտական ժողովածուն». azatutyun.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 , «Հայկական որմնանկարչություն» (խմբ. Կարեն Մաթևոսյան), Երևան էջ 4 — 400 էջ, ISBN 978-9939-0-3043-2։