Հայկական միջմիութենական խորհուրդ
(Վերահղված է Հայկական միջմիութենական խորհուրդ (Արգենտինա)ից)
Հայկական միջմիութենական խորհուրդ, արգենտինահայ հասարակական, քաղաքական, կրոնական, մշակութային կազմակերպությունների համախումբ։ Գործել է 1984-1990 թթ.: Թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչմանը նպաստելու նպատակով կապեր է հաստատել քաղաքական գործիչների, Արգենտինայի հասարակայնության ներկայացուցիչների հետ՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր։ Դրա շնորհիվ Արգենտինայի պետական ու քաղաքական մարմինները տարբեր առիթներով ընդունել են հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշումներ։
Հայկական միջմիութենական խորհուրդ | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Արգենտինա |
Հիմնադրված | 1984 |
Լուծարված | 1990 |