Հայկական բժշկական ասոցիացիա

կազմակերպություն

Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) 2002 թվականին հիմնադրված բժիշկների, բժշկա-կենսաբանական գիտությունների և հանրային առողջության մասնագետների միությունը Հայաստանում։ ՀԲԱ-ն անկախ, նյութական շահեր չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել Հայաստանում հետդիպլոմային շարունակական կրթությանը, կազմակերպել բժշկական—բժշկակենսաբանական գիտական հետազոտություններ, նպաստել նորագույն բժշկական մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանում, պաշտպանել բժիշկների ու պացիենտների իրավունքներն ու շահերը։

2005 թվականին ՀԲԱ-ին միաձուլվեց «Հայ բժիշկների միություն» հասարակական կազմակերպությունը։

2003 թվականից ՀԲԱ-ն Համաշխարհային բժշկական ասոցիացիայի[1] անդամ է և պաշտոնական միակ ներկայացուցիչը Հայաստանում։

Ասոցիացիան հանդիսանում է նաև Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի[2] անդամ, իսկ ՀԲԱ նախագահը վերջինիս վարչության անդամ է։ 2007 թվականի սեպտեմբերին Երևանում անցկացվեց այս հեղինակավոր կառույցի վեհաժողովը։

2021 թվականին Հայկական բժշկական ասոցիացիան վերածվեց բժշկական մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիայի և ներկայումս անդամ ասոցիացաիաների թիվը 42 է։

Խորհուրդ

խմբագրել

ՀԲԱ Խորհուրդը բաղկացած է անդամ ասոցիացիաների նախագահներից

  • Ախտաֆիզիոլոգների և ախտաբանների հայկական ասոցիացիա
  • Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միություն
  • Ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա
  • Արյունաբանների հայկական ասոցիացիա
  • Գաստոէնտերոլոգների հայկական ասոցիացիա
  • Գերիատրիայի և գերոնտոլոգների հայկական ասոցիացիա
  • Դեղագիտություն և դեղաբանություն, կրթություն և գիտություն ասոցիացիա
  • Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների ասոցիացիա
  • Երիտասարդ ակնաբանների ասոցիացիա
  • Էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիա
  • Լաբորատոր բժիշկների ասոցիացիա
  • Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիա
  • Հայ նյարդաբանների ասոցիացիա
  • Հայ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիա
  • Հայ օրթոպեդների, վնասվածքաբանների և ռեաբիլիտոլոգների ասոցիացիա
  • Հայաստանի ակնաբույժների ասոցիացիա
  • Հայաստանի մանկական մաշկաբանության ասոցիացիա
  • Հայաստանի նյարդավիրաբույժների ասոցիացիա
  • Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիա
  • Հայաստանի ռեպրոդուկտոլոգների ասոցիացիա
  • Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա
  • Հայկական թորակալ ասոցիացիա
  • Հայկական լյարդաբանական ասոցիացիա
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիա
  • Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա
  • Մանկական էնդոկրինոլոգների ասոցիացիա
  • Մանկական հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիա
  • Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիա
  • Մարդու գենետիկայի հայկական ասոցիացիա / Բժշկական գենետիկայի հայկական ասոցիացիա
  • Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիա
  • Ներքին հիվանդությունների հայկական ասոցիացիա
  • Պլաստիկ և վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա
  • Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանների և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա
  • Ռեսպիրատոր միություն
  • Ռևմատոլոգների հայկական ասոցիացիա
  • Սեքսոլոգների հայկական ասոցիացիա
  • Սրտաբանների հայկական ասոցիացիա
  • Վիրաբույժների հայկական ասոցիացիա
  • Ցավերի ուսումնասիրման հայկական ասոցիացիա
  • Օսթեօպորոզի հայկական ասոցիացիա
  • Վիրաբույժ ուռուցքաբանների հայկական ասոցիացիա
  • Ընտանեկան բժշկության ակադեմիական միություն

Գործադիր վարչություն

խմբագրել
  1. Արմեն Սողոյան (կազմակերպության նախագահ)
  2. Հովհաննես Հովհաննիսյան (ընտրված նախագահ)
  3. Մանիկ Գեմիլյան
  4. Արտեմ Գրիգորյան
  5. Հայկ Ենոքյան
  6. Գեղամ Խանդանյան
  7. Երվանդ Հակոբյան
  8. Լուսինե Հարությունյան
  9. Մկրտիչ Մկրտչյան
  10. Սևակ Պապոյան
  11. Արտաշես Ջավադյան
  12. Սերգեյ Սարգսյան
  13. Վահե Տեր-Մինասյան
  14. Տարոն Տոնոյան
  15. Գևորգ Փաշիկյան

Նախագծերը

խմբագրել
  • Երիտասարդ բժիշկների միջազգային գիտաժողովներ
    • YMIC-1, Երևան, 2001 թ. սեպտեմբերի 17-21
    • YMIC-2, Երևան, 2003 թ. սեպտեմբերի 26-28
    • YMIC-3, Երևան, 2005 թ. սեպտեմբերի 19-21
    • YMIC-4, Երևան, 2007 թ. սեպտեմբերի 20-23[3]
  • Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի հետ համատեղ հոգեբույժների միջազգային գիտաժողով «Հոգեկան առողջության հեռանկարները հանրային առողջապահությունում» (Երևան, 2004 թ. հոկտեմբերի 7-10)։
  • «Զարկերակային գերճնշման և նրա ռիսկի գործոնների տարածվածության, բժշկական հիմնարկներում ԶԳ հիվանդների վարման արդյունավետության, ԶԳ հիմնախնդիրների վերաբերյալ բժիշկների մոտեցումների գնահատումը ք. Երևանում» հետազոտություններ (Երևան 2004 թ. ապրիլ-դեկտեմբեր)։
  • «Ինսուլտի վարման ժամանակակից խնդիրները» վերնագրով սեմինար (Երևան, ապրիլի 29-30, Ստեփանակերտ, մայիսի 3, 2004 թ.):
  • «Կենսավիճակագրության հիմունքները» արտագնա սեմինարներ։
  • «Ապացուցողական բժշկություն» արտագնա սեմինարներ։
  • Գիտական սեմինարներ և «կլոր սեղաններ»՝ տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից եղանակների վերաբերյալ։
  • Բրիտանական «Հայաստանի բարեկամներ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ տպագրված համապատասխան գրականության անվճար տրամադրում բժիշկներին` մի շարք հիվանդությունների բուժման ժամանակակից սխեմաների և նորագույն դեղամիջոցների կիրառման վերաբերյալ։
  • «Հասարակական կազմակերպությունների դերը առողջ ապահական համակարգում» ցուցահանդես (Երևան, 2004թ. փետրվարի 27)։
  • Հակածխախոտային ակցիա` նվիրված ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվան (Երևան, 2004-2005թթ, մայիսի 30)։
  • Հակածխախոտային ցանցի ստեղծումը Հայաստանի առաջնային օղակի բժիշկների շրջանում (Երևան 2005թ, մայիս)։
  • «Զարկերակային գերճնշման կանխարգելումն ու բուժումը՝ որպես սիրտ-անոթային բարդությունների պակասեցնելու հիմք» սեմինար (Երևան 2005 թ., հունիսի 1-3)։
  • Այցելություններ Հայաստանի մարզեր, բնակչության խոցելի խմբերում բժշկական անվճար բուժզննում, խորհրդատվություն և հետագայում դինամիկ վերահսկում։
  • Հայաստանի Շախմատային Ֆեդերացիայի հետ համատեղ Համաշխարհային բժշկական խաղերի շախմատի ընտրական մրցաշար (Երևան, 2006 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը)։
  • Համաճարակաբանական հետազոտություն «ԶԳ և նրա ռիսկի գործոնների տարածվածության գնահատումը Հայաստանում»
  • Համաճարակաբանական հետազոտություն «Գիշերային ապնոէի համախտանիշ և նրա հիմնական ռիսկի գործոնն երի տարածվածության գնահատումը Հայաստանում»
  • Համաճարակաբանական հետազոտություն «Անպտղություն և նրա տարածվածության գնահատումը Հայաստանում»
  • Հոգեկան առողջությանը վերաբերող գիտելիքների ամրապնդում ԶԼՄ շրջանում
  • «Արմեդա» ակումբի ստեղծում։

Արտաքին հղումներ

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. «WMA - The World Medical Association-Members» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  2. «WHO/Europe - Health care delivery - National medical associations in Europe (EFMA) and organizations with observer status in EFMA». web.archive.org. 2005 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  3. «Երիտասարդ բժիշկների IV միջազգային գիտաժողով». ՀԲԱ պաշտոնական կայք. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.(չաշխատող հղում)