Հայկական բերքի առաջխաղացման կենտրոն

«Հայկական բերքի առաջխաղացման կենտրոն», հիմնադրվել է 2011 թվականին որպես Փակ բաժնետիրական ընկերություն։

Նպարատկը խմբագրել

Կենտրոնի նպատակը ՀՀ-ում ագրոարդյունաբերական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ընդլայնումն է` արտադրությունից իրացում շղթայի զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային լավագույն փորձի ներդրման միջոցով։ Մշակում է ջերմատների բիզնեսային պլաններ, մատակարարում և մոնտաժում ջերմատնային տեխնոլոգիաներ, նախագծում խաղողի և պտղատու այգիների կաթիլային ոռոգման և հակակարկտային պաշտպանիչ համակարգեր, ձկնաբուծական տնտեսություններ, մատակարարում պտղատու ծառերի և բարձրարժեք հատապտուղների տնկանյութ, բույսերի վնասատուների դեմ պայքարի կենսբանական և մեխանիկական միջոցներ, տրամադրում ագրոնոմիական խորհրդատվություն և այլն։ 2012 թվականից արտադրում է նաև անապակ և կիսանապակ գինու տեսականիներ։ 2014 թվականից նախատեսում է «Քիշմիշային սորտերի խաղողի արտադրության ընդլայնման ծրագրով» 10 տարում հիմնել 5 հազար հա քիշմիշային սորտերի խաղողի այգիներ` կաթիլային ոռոգման ու հակակարկտային պաշտպանության համակարգերով։ Մասնակցում է Սևանա լճում իշխանի վերական գնման և այլ ծրագրերի:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։