Հայկական ազգային շրջան (Կրասնոդարի երկրամաս)

Հայկական ազգային շրջան, ազգային շրջան Կրասնոդարի (1925-1934 թվականներին՝ Հյուսիս-Կովկասյան, 1934-1937 թվականներին՝ Ազով-Սև ծովյան) երկրամասի կազմում, որը գոյություն է ունեցել 1925-1953 թվականներին[2]։

Հայկական ազգային շրջան
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կարգավիճակազգային շրջան Խորհրդային Միությունում
Մտնում էՌԽՖՍՀ
ՎարչկենտրոնՇահումյան
Բնակչություն15 894 մարդ (1939)[1]
Հիմնադրված է1925 թ.
Հայկական շրջանը (ստվերում կարմիր կետագծեր) 1925-1930 թվականներին Մայկոպ շրջանի կազմում:

Շրջանը կազմավորվել է 1925 թվականի մարտի 10-ին (Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1926 թվականի ապրիլի 12-ի որոշում) հիմնականում հայերով բնակեցված տարածքում։ Ելիզավետպոլսկոե գյուղը եղել է շրջանի կենտրոնը։ Այն ընդգրկված է եղել Մայկոպի օկրուգի կազմում։ 1930 թվականին օկրուգային բաժանման վերացումից հետո շրջանն անցել է մարզային իշխանությունների ենթակայության ներքո։ 1930-ականների վերջին «ազգային շրջան» տերմինը դադարել է գործածվել, և շրջանը պարզապես կոչվել է հայկական։ 1943–1946 թվականներին շրջանի կենտրոնն է եղել Չեռնիգովսկոե գյուղը։

1953 թվականի սեպտեմբերի 22-ին շրջանը վերացվել է, և նրա տարածքը բաժանվել է հարևան շրջանների միջև։

Գրականություն խմբագրել

  • Основные административно-территориальные преобразования на Кубани (1793—1985 гг.) / Сост.: А. С. Азаренкова, И. Ю. Бондарь, Н.С. Вертышева. — Краснодар: Краснодарское кн. изд-во, 1986. — 394 с.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել