«Հայելին ու կապիկը» (ռուս.՝ «Зеркало и Обезьяна»), Իվան Կռիլովի առակը, որը գրվել է 1815 թվականից ոչ ուշ[1]։ 1816 թվականի հունվարի 2-ին գրողն այն կարդացել է Հանրային գրադարանի ժողովում[2]։ Առաջին անգամ տպագրվել է 1816 թվականին «Сын отечества» ամսագրում մեկ այլ վերնագրով՝ «Мартышка и зеркало» («Կապիկն ու հայելի»)[2]։ Վ. Գ. Բելինսկին այս առակը դասում է միաժամանակ երգիծական և բանաստեղծական ստեղծագործությունների շարքին[3]։

Հայելին և կապիկը
ռուս.՝ Зеркало и Обезьяна
Տեսակբանաստեղծություն և գրական ստեղծագործություն
Ժանրառակ
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԻվան Կռիլով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1816

Սյուժե

խմբագրել

Առակի սյուժեն կառուցված է կապիկի և արջի երկխոսության շուրջ։ Կապիկը, հայելու մեջ տեսնելով իր ծամածռությունները, իրեն չի ճանաչել։ Նա դատապարտում է «հրեշ, ցուցանքին» և չի հասկանում, որ հայելու մեջ ինքն է արտացոլվում[4]։ Կապիկը չի կարող իրեն կողքից նայել։ Իսկ արջը ոչ միայն կապիկի զրուցակիցն է, այլև բարոյականության ձայնը[4]։ Հեղինակը ամփոփում է.

 

- Քան թե թվես
Ձերոնց զատ - զատ,
Լավ չէ՞ նայես,
Խելոք, վրադ։

 

Հետազոտողները նշում են, որ Պյոտր Վյազեմսկին Կռիլովի 50-ամյակի տոնակատարությանը «На радость полувековую…» բանաստեղծության մեջ հղում է կատարում «Հայելին և կապիկը» առակի վերջին տողերին, որոնցում ասվում է, որ մի հերոս, որի արատը նկատվել է, ուշադրություն է հրավիրում նման արատով մեկ այլ հերոսի վրա[5][6]։

Թևավոր արտահայտություն

խմբագրել

Առակի տեքստից ծնվել է հետևյալ թևավոր արտահայտություն

Чем кумушек считать трудиться,
Не лучше ль на себя, кума, оборотиться?
[4],
- Քան թե թվես ձերոնց զատ - զատ, լավ չէ՞ նայես, խելոք, վրադ։

ինչը նշանակում է, որ պետք է կողքից նայել ինքներդ ձեզ, ուշադրություն դարձնել Նախ ինքներդ ձեզ, իսկ հետո միայն ուրիշներին վրա[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Н. Л. Степанов. Хронологический указатель басен». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  2. 2,0 2,1 Степанов Н. Л. Комментарии: И. А. Крылов. Зеркало и Обезьяна // И. А. Крылов. Полное собрание сочинений. М.: Гос. изд-во худож. лит., 1945—1946. Т. 3. — С. 457—458.
  3. Белинский В. Г. Иван Андреевич Крылов / Взгляд на русскую литературу. Современник. М.: 1981. 502 с.
  4. 4,0 4,1 4,2 Крылов И. А. Зеркало и Обезьяна // И. А. Крылов. Полное собрание сочинений. М.: Гос. изд-во худож. лит., 1945—1946. Т. 3. — С. 109
  5. Ивинский Д. П. Из комментария к стихам кн. П. А. Вяземского на юбилей И. А. Крылова // Литературоведческий журнал. — 2019. — № 46. — С. 130—148
  6. Николюкин А. Н. Крыловское слово в устах русских писателей // Литературоведческий журнал. 2019. № 46. — С. 185—189
  7. «Костёр сатиры(к 250-летию И. А. Крылова)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել