Հայացք Երևանից

քաղաքական, հասարակական, մշակութային, վերլուծական եռամսյա հանդես

«Հայացք Երևանից», քաղաքական, հասարակական, մշակութային, վերլուծական եռամսյա հանդես։ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի պաշտոնական պարբերական։

Հայացք Երևանից
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1998
ԳրասենյակԵրևան, Հայաստան
Լուծարվել է2003

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1998-2003 թվականներին Երևանում։ Խմբագիրներ՝ Վալերի Այդինյան, Հրաչ Հակոբյան (պաշտոնակատար), Այդին Մորիկյան, Գևորգ Լալայան։

Պարբերականը տպագրել է քաղաքագիտական տեսական հոդվածներ և հարցազրույցներ, միջազգային հարաբերությունների վերլուծություն-գնահատականներ, մեծ տեղ է հատկացրել տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության հարցերին, հրապարակել հետազոտություններ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Հետևողականորեն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Հայ դատին, հայ-թուրքական հակամարտությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։