Հայաստանի պաշտոնական տեղեկագիր

պարբերական

Հայաստանի պաշտոնական տեղեկագիր, շաբաթական պարբերական։ Հայաստանի արդարադատության նախարարության հրատարակություն։

Հայաստանի պաշտոնական տեղեկագիր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1997
ՀիմնադիրՀայաստանի արդարադատության նախարարություն
ԳրասենյակԵրևան, Հայաստան
Կայքpashtonakan.am

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1997 թվականից Երևանում։ Խմբագիր՝ Սուսաննա Գրիգորյան։

Հրապարակում է Հայաստանի միջազգային ընթացիկ պայմանագրերը, Հայաստանի օրենքները, Սահմանադրական դատարանի որոշումները, Հայաստանի նախագահի հրամանները, կարգադրությունները, Հայաստանի Ազգային ժողովի և Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Կառավարության և Հայաստանի վարչապետի որոշումները, Հայաստանի Վճռաբեկ դատարանի դատական ակտերը, Արդարադատության խորհրդի որոշումները։ Ըստ անհրաժեշտության՝ ունենում է նաև արտահերթ համարներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։