Հայոց Գերագույն Օթյակ` ՀԳՕ (անգլ.՝ Grand Lodge of Armenia), Հայաստանում գործող մասոնական օթյակ[1][2][3], որը հանդիսանում է Հայաստանի տարածքում «կանոնավոր և բոլոր որմնադրական կազմակերպությունների կողմից ճանաչված օթյակ»[4]։ Հայոց Գերագույն Օթյակի մեջ է մտնում 11 օթյակ[5]։ Հայոց Գերագույն Օթյակի Գերագույն վարպետն է Կարեն Հակոբյանը, Գերագույն քարտուղարը՝ Արմեն Կարապետյանը[6]։

Պատմություն խմբագրել

Ինչպես նշված է Հայոց Գերագույն Օթյակի պաշտոնական կայքում, Հայոց ազատ որմնադիրների շարժման մասին ամենավաղ արձանագրված տեղեկությունը հետևյալն է. «Դոկտոր Դիոնիսիոս Մանասը, համաձայն Անգլիայի Սահմանադրության, 1764 թ. Գերագույն Մ. Վարպետ Ըրլ Ֆերեսի կողմից նշանակվել է Հայաստանի Շրջանային Գերագույն Վարպետ»[4]։

2001 թվականի մայիսին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում հրավիրվել է Հայոց որմնադրության համաշխարհային համագումար, որտեղ ներկայացված էին հայ որմնադիրներ՝ Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Արգենտինայից, Լիբանանից և ԱՄՆ-ից։ Համաձայն Հայաստանի մեծ օթյակի պաշտոնական կայքի, «Հայաստանի իշխանությունների հետ ծավալուն քննարկումների հետո հաստատվեցին և ստացվեցին բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթերը և Հայոց գերագույն օթյակը պաշտոնապես գրանցվեց Հայաստանում»[4]։

Հայոց Գերագույն Օթյակը հիմնադրվել է 2002 թվականի հուլիսի 30-ին[5][5], երբ Երևանում Հայոց Գերագույն Օթյակը պաշտոնապես օծվեց Վաշինգտոնի գերագույն օթյակի, Ֆրանսիայի ազգային գերագույն օթյակի և Ռուսաստանի գերագույն օթյակի կողմից՝ վկայությամբ Ռումինիայի գերագույն օթյակի և Իտալիայի գերագույն արևելքի[4]։ Ինչպես նշված է պաշտոնական կայքում, այդպիսով տարիներ ի վեր և առաջին անգամ պատմության մեջ, Հայոց որմնադրությունը ունեցավ իր սեփական իրավասությունն ու որմնադրական ինքավարությունը իր հայրենիքում՝ Հայաստանում[4]։ Այժմ Հայոց Գերագույն Օթյակը ճանաչված է 63 գերագույն իրավասությունների կողմից[4]։

Ինչպես նշված է պաշտոնական կայքում, Հայոց Գերագույն Օթյակը «նաև քաջալերում է ողջ աշխարհում ապրող հայ և ոչ որմնադիրների անդամակցությունը և նրան ներգրավումը Հայոց գերագույն օթյակի աշխատանքներին՝ համաշխարհային եղբայրության մեջ միջազգային հարաբերություններում շեշտելով իր ուրույն դերը»[4]։

Մասնակցությունը կանոնավոր որմնադրության ստեղծման 300-ամյակի տոնակատարությանը խմբագրել

2017 թվականի հոկտեմբերի 31-ին Լոնդոնի Արքայական Ալբերտ Հոլ սրահում տեղի ունեցավ կանոնավոր որմնադրության ստեղծման 300-ամյակի տոնակատարությունը, որին իրենց մասնակցությունն ունեցան 4500 պատվիրակ աշխարհի բոլոր գերագույն իրավասություններից։ Առաջին անգամ պատմության մեջ, որմնադրական մեծ ընտանիքում աշխարհի բոլոր անկյուններից մեկ տանիքի տակ միաժամանակ հավաքվել էին 136 գերագույն վարպետներ, այդ թվում նաև Հայաստանի մեծ օթյակի գերագույն վարպետ Կարեն Հակոբյանը, ով ղեկավարում էր Հայաստանի պատվիրակությունը։ Լոնդոնում Հայոց Գերագույն Օթյակի գերագույն վարպետ Կարեն Հակոբյանը նաև բազմաթիվ հանդիպումներ ունեցավ ինչպես Անգլիայի միացյալ գերագույն օթյակի, այնպես էլ այլ գերագույն իրավասությունների ղեկավարների հետ, մասնավորապես Հունաստանի, Կիպրոսի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լատվիայի, Մարոկկոյի, Անգլիայի Քեմբրիջի շրջանային գերագույն օթյակների գերագույն վարպետների, բազմաթիվ այլ երկրների գերագույն պաշտոնյաների հետ[4]։

Տաճարի կառուցում խմբագրել

Համաձայն պաշտոնական կայքի, նախատեսված է կառուցել Հայոց Գերագույն Օթյակի տաճարը, «որը կդառնա բոլոր աշխարհի շուրջ ապրող Հայ որմնադիրներին միացնող կենտրոնը, որտեղ կամրանան մեր Եղբայրական կապերը և որտեղ ձեռք ձեռքի Եղբայրները կաշխատեն ի նպաստ մեր սիրելի, Հայրենիքի առաջադիմությանը և բարգավաճությանը»[7]։ 2004 թվականին Հայոց Գերագույն Օթյակի անդամները հանգանակությունների շնորհիվ գնել են երեք հազար քառակուսի մետր հողամաս Երևանի մերձավոր տարածքում, որն, ըստ պաշտոնական կայքի, «գտնվում է Երևանի ազատության հրապարակից 15 րոպե մեքենայով երթևեկելու հեռավորության վրա»[7]։ Արդեն պատրաստ է «Հայկական ոգով և Որմնադրական ոճով մի գեղեցիկ» տաճարի նախագիծը[7]։

Կառուցվածք խմբագրել

Այսօր Հայոց Գերագույն Օթյակի Օթյակների թիվը երեքից աճել է և դարձել տասնմեկը, այդ թվում՝ մեկ դաստիարակչական-ուսումնասիրական օթյակ՝ Հայաստանում և ևս երկու օթյակ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում[4]։

Հայտնի մասոններ խմբագրել

  • Կարեն Հակոբյան, գերագույն վարպետ[6]
  • Արմեն Կարապետյան, գերագույն քարտուղար[6]

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. UGLE list of recognised foreign grand lodges Արխիվացված 2013-10-22 Wayback Machine Accessed 7 January 2014
  2. GL du Bénin website Արխիվացված 2016-11-04 Wayback Machine, accessed 26 July 2014
  3. GL of Armenia website accessed 24 June 2014
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Հայտարարություն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 LaBounty, Lars, ed. (2013). 2013 List of Lodges. Springfield, Illinois: Pantagraph Printing and Stationery Co. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Հայոց Գերագույն Օթյակի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Հայտարարություն տաճարի կառուցման վերաբերյալ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.