Բացել գլխավոր ցանկը

Հայաստանի առողջապահության ֆինանսավորում

Առողջապահության ֆինանսավորումը «1996-2000 թվականների ՀՀ առողջապահության համակարգի բարեփոխումների և զարգացման ծրագրին» համապատասխան՝ հանրապետության տարածքում գործող բուժկանխարգելիչ հիմնարկների կառավարումն ու ֆինանսավորումն իրականացվել են ապակենտրոնացված ձևով՝ 10 մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԱՆ-ի կողմից՝ իրենց ենթակայության բուժհաստատությունների մասով։ 1997 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական առողջապահության գործակալություն (ՊԱԳ)՝ մարզային և Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներով, որոնք տեղերում իրականացնում են հիվանդների շահերը պաշտպանելու և ՀՀ պետական բյուջեով փոխհատուցվող բժշկական ծառայությունների գնումների գործառնություն։

Ապագայում ՊԱԳ-ի վրա է դրվելու նաև պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) իրականացումը։ Առողջապահության համակարգի ֆինանսավորման հիմքում դրված միավորը՝ հիվանդանոցային մահճակալ/օրվա գինը, 1997 թվականից փոխարինվել է բուժված հիվանդի համար ծախսված գումարի արժեքով, իսկ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում՝ հաճախումների գինը ըստ շնչի՝ տարվա համար տրամադրվող գումարով։ 1990 թվականի առողջապահության պետական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 2,7 %-ը, որը, սակայն, հետագա տարիներին նվազել է։ 1998-2011 թվականներին առավելագույն ցուցանիշը կազմել է մոտ 1,7 % (2011

Առողջապահության բնագավառ ուղղվող ՀՆԱ-ի 2-%-անոց մասնահանումը բավարարում է համակարգի ֆինանսական պահանջմունքի միայն մոտ 30 %-ը ծածկելու համար, իսկ ծառայությունների վճարման մնացած մասը հատուցվում է բնակչության վճարումների հաշվին, որի հիմնական մասը գրեթե չունի սոցիալական պաշտպանվածություն, այդ թվում՝ ՊԲԱ։ 2006 թվականից ՀՀ բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունն ամբողջ ծավալով ընդգրկվել է պետական պատվերում, սակայն բարձր ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները, ինչպես նաև մասնագիտացված ստոմատոլոգ, բուժօգնությունն անվճար են միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց համար։ Հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցուցակն ու ներկայացվելիք փաստաթղթերը հաստատել է ՀՀ Կառավարությունը։ 2009 թվականին կատարված հետազոտության համաձայն՝ պետական պատվերից օգտվել է այդ իրավունքն ունեցող բնակչության մոտ 49 %-ը, այդ թվում՝ ծայրահեղ աղքատների՝ 77 %-ը, աղքատների՝ 51 %-ը, ոչ աղքատների՝ մոտ 6%-ը։

2010-2011 թվականներին Երևանի 3 բուժհաստատությունում կիրառվել է փորձարարարական եղանակով բժշկական ծառայությունների ֆինանսավորման համավճարային տարբերակ։ Հստակեցվել են համավճարի չափը (պետական մասնակցության մասով սահմանվել է նոր հաշվարկված իրատեսական գների՝ 70 %-ի, բնակչության մասով՝ 30 %-ի չափով), համավճարից գոյացող միջոցների ծախսման ուղղությունները, մասնավորապես աշխատավարձերին ուղղվող ֆինանսական միջոցների չափը և բաշխման կարգը։ ՀԲ և ԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ Կառավարության քննարկումների ժամանակ փորձարարական ծրագիրը գնահատվել է դրական՝ 30-90 %-ով ավելացել են բուժաշխատողների աշխատավարձերը։ 2011 թվականից որոշվել է ծրագիրը կիրառել հանրապետության ողջ տարածքում՝ անհետաձգելի և գինեկոլոգիական բուժօգնության ծառայությունների փոխհատուցման ժամանակ, որի համար մշակվել ու հաստատվել է նոր ծառայությունների գների խմբավորում և համավճարային մեխանիզմների կիրառման նոր կարգ։ Այն կնպաստի բուժաշխատողների աշխատանքի խթանմանը, մատուցվող ծառայությունների որակի և աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև ոչ պաշտոնական վճարումների նվազեցմանը։ Աշխատանքներ են կատարվում մասնավոր կամավոր ապահովագրության ներդրման ուղղությամբ։ 2010 թվականին կատարվել են այդ ոլորտի առաջին քայլերը։

Անվճար բուժզննումներԽմբագրել

Հայաստանում քաղցկեղն առավել տարածված է կանանց շրջանում[1]։ Քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ պետությունը և մի շարք կազմակերպություններ զանգվածային բուժզննումներ են իրականացնում։ Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ուղղությամբ գործողություններ է իրականացնում Հայաստանի առողջապահության նախարարությունը՝ ՊԱՊ թեստերի և պատվաստմնա միջոցով։ Վահանաձև գեղձի և կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ զանգվածային հետազոտություններ է իրականացնում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը՝ աշխատելով գյուղական համայնքներում։

Հայաստանում մատչելի չէ նաև ատամների խնամքը։ COAF-ն իրագործում է բերանի խոռոչի հիգիենա Հայաստանի գյւողական դպրոցներում, կազմակերպում է 0-14 տարեկան երեխաների ատամների ֆտորացում գյուղերում, ատամների խնամք և բուժում[2]։

ՀղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
  1. Արմենպրես (Հունիսի 29, 2013)։ «Հայաստանում քաղցկեղն առավել տարածված է կանանց շրջանում» 
  2. «Առողջապահության բարելավում»։ coafkids։ 2019