Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդական

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդական, այն մարմիններում, որտեղ նախատեսված է քաղաքացիական հատուկ ծառայություն (ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակազմ (բացառությաբ այն պաշտոնների, որոնք զբաղեցնում են զինծառայողներ), ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ և ՀՀ Ոստիկանության որոշակի ստորաբաժանումներ) ծառայող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներին շնորհվող բարձրագույն դասային աստիճան։ Այն բարձր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանից։ Դասային աստիճանը շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Այն շնորհվում է բացառապես քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականներըԽմբագրել

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդականների ցանկ